f

Անկախ

Շնորհավորել ենք բոլորին, բացի մեր հարևան և բարեկամ Իրանից․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բացթողումը


Մայիսի 24-ին ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնական կայքերը  տեղեկատվություն հրապարակեցին, որ համապատասխանաբար նախագահը և վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել մահմեդական Էյդ-ալ-Ֆիտր տոնի առթիվ։ Սա մահմեդականների սրբազան Ռամազան ամսվա ավարտը նշանավորող օրն է։ Այն նշում են մեծ շուքով, որոշ երկրներում անգամ եռօրյա տոնակատարություններով։  

pm screenshot.jpg

Վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մահմեդականների սրբազան տոնի առթիվ շնորհավորել է  ԱՄԷ, Եգիտպոսի, Թունիսի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Սիրիայի, Քաթարի և Քուվեյթի ղեկավարներին։  

Նախագահն ավելի լայն շրջանակի է շնորհավորական ուղերձներ հղել։ Եթե ըստ երկրների առանձնացնենք ուղերձները, կստացվի հետևյալ ցանկը՝ ԱՄԷ, Կատար, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Եգիպտոս, Իրաք, Պաղեստին, Մարոկկո, Օման, Սիրիա, Թունիս, Բահրեյն, Ալժիր ։

Երկու պաշտոնյաների ցուցակից էլ բացակայում է մեր հարևան Իրանը, որը ևս մահմեդական երկիր է, այստեղ ևս մեծ շուքով նշում են Էյդ-ալ-Ֆիտրը։ Տրամաբանական կլիներ, եթե պաշտոնական կայքերում Իրանին հղված ուղերձն առանձին հրապարակվեր, սակայն նյութը հրապարակելու պահին երկու կայքերում էլ նման ուղերձ չկա հրապարակված։  

«Անկախը»  զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ՝ պարզելու՝ քաղաքական ինչ հետևանք կարող է ունենալ Իրանին չշնորհավորելը մահմեդականների սրբազան տոնի առթիվ։ Ոսկանյանը վստահ է՝ եթե շնորհավորական ուղերձներում բացակայում է Իրանի անունը, պատճառը բացթողումն է։  

«Եթե նման բան կա, կարծում եմ՝ գործ ունենք բացթողման հետ։ Որովհետև իրանցիները, լինելով շիա մահմեդականներ, նշում են Ռամազան  ամսվա ավարտը, և դա տոնական օր է նաև Իրանում»։

Իրանագետի կարծիքով՝ համապատասխան տեքստեր կազմելու համար պատասխանատու կառույցները պարզապես անուշադիր են գտնվել՝ ցանկից դուրս թողնելով մահմեդական պետությունների շրջանում առաջատար երկրներից մեկի անունը։

«Կարծում եմ, որ հնարավորինս արագ այդ տեքստերը պետք է շտկվեն, եթե դրա հնարավորությունը կա։ Ես դիվանագիտական  արարողակարգի մասնագետ չեմ և չգիտեմ՝ արդյոք հնարավոր է։ Բայց ամեն դեպքում, տեղի է ունեցել թյուրիմացություն, որը պետք է շտկվի»,- ասում է նա։

Անդրադառնալով բացթողման հնարավոր քաղաքական հետևանքներին՝ Ոսկանյանն ասում է, որ  երկու երկրների հարաբերություններն այնպիսին են, որ նման միջադեպը չի կարող լուրջ հետևանք ունենալ։ «Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակներ շարունակ զարգացել են տարբեր հուներով։ Գիտեք՝ որպես հարևան պետություններ ունեցել ենք թե մրցակցության, թե պատերազմների փուլ, թե սերտ բարեկամության և եղբայրության փուլեր։ Եվ փառք Աստծո, այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են հենց բարեկամության և  եղբայրության ուղեծրում,- ասում է Ոսկանյանը։- Նման բացթողումները կարող են  որոշակի դառը հետք թողնել այդ հարաբերություններում, բայց Հայաստան-Իրան  հարաբերությունները չեմ կարծում, որ պայմանավորված են կոնկրետ պահին որևէ իշխանության  գործողություններով։ Բնականաբար,  նման բաներն ազդում են այդ հարաբերությունների որակական հատկանիշների, նրբերանգների վրա, բայց չեմ կարծում, որ մեր երկու պետությունների և ժողովուրդների հարաբերությունները կարող են թյուրիմացության հետևանքով ընթանալ այլ հունով, քան ընթանում են հատկապես վերջին 30 տարիների ընթացքում»։  

Հարցին, թե որն է մեկը մյուսին հաջորդող միջադեպերի պատճառը՝ մի քանի օր առաջ Վրաստանի հետ, այժմ նաև Իրանի հետ,  Ոսկանյանն ասում է․ «Ընդհանուր առմամբ խնդիրը համակարգային մոտեցումների մեջ է։ Ցանկացած պետական համակարգ աշխատելիս պետք է ունենա հստակ ռազմավարություն և այդ ռազմավարության իրականացմանը միտված հստակ քայլեր։ Ցանկացած մոտեցում, որն իր մեջ պարունակում է տարերային հարթություն, քայլեր, որոնք տրամաբանական շղթայի մեջ չեն տեղավորվում կամ որոնց հաջորդականությունը խախտված է, բերում է խնդիրների։ Ես կարծում եմ՝ հիմնական հարցը հենց սրանում է, որ պետական համակարգում ծառայության անցած անձանց մի հատվածը չի կարողանում դուրս գալ հեղափոխականի այդ  պատյանից և դառնալ պետական գործիչ»։  

Ոսկանյանը շեշտում է՝ ակտիվիստի կամ հեղափոխականի աշխատանքը մեծապես տարբերվում է աշխատանքից պետական համակարգում, քանի որ վերջինի պարագայում նախ և առաջ պետք է հաշվի առնել պետության շահը, ոչ թե ձգտել հաճոյանալ ամբոխին։

«Որքան շուտ այդ անձինք կարողանան համակերպվել պետական գործչի իրենց կերպարի հետ և շարժվել այդ կերպարի համաձայն, այնքան մենք քիչ կունենանք նման խնդիրներ»,- ասում է Ոսկանյանը։  

Հ․Գ․ Նշենք, որ 2019-ի հունիսի 5-ին վարչապետի կայքում հրապարակված Էյդ ալ-Ֆիտրի առթիվ  շնորհավորական ուղերձներում ևս բացակայում է Իրանի անունը։ 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյան Իրան Խմբագրի ընտրանի շնորհավորական ուղերձ

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը
Այս հարցման "ֆաշիստական" արդյունքներն ուղղված են Մոսկվային
Գերմանիայում ավելի քան 9 հազար մարդ կորոնավիրուսի զոհ  է դարձել
Ջորջիո  Արմանին  ՄԱԿ-ին  առընթեր  զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան է դարձել
Թրամփը Բայդենին առաջարկել է մտավոր  ունակությունների  թեսթ հանձնել
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 1,5 միլիոնի է հասել
Պուտինը` Մոսկվայում   ԱՄՆ դեսպանատան վրա  ԼԳԲՏ համայնքի դրոշի մասին
Փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է, այն օգտագործվում է վստահորդի դեմ
Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան»
Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ. Լիկա Թումանյանի պատասխանը Տիգրան Հակոբյանին
Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին
Համավարակը եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր հորինել
Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 176 հազար դեպք է հայտնաբերվել
Հրաժարվել եմ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. հարցեր կլինեն, կվիճարկենք դատարանում. «5-րդ ալիքի» տնօրեն
Կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան
Ներողություն ենք խնդրում եւ ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի է բախվել. ԱՆ խոսնակ
Ամերիկացիներն ուզում են ապրել առանց ոստիկանության
Առայժմ հայ կանայք առաջընթաց քայլեր կանեն արտերկրում, իսկ Հայաստանում «հանգիստ կնստեն տեղները»
Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն
Բազումի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել
Ոստիկանները հիմա էլ tv5 ում են, ամոթ ա ամոթ
Ավելին
Ավելին