Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրում կորոնավիրուսային վարակի նոր ալիքին: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով 11-րդ նստաշրջանի խորհրդարանի բացման արարողության ժամանակ նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Հանրապետությունում ենթադրում են, որ աշնանը կարող է վարակի նոր ալիք սկսվել:
«Մենք նախապատարստել ենք բոլոր հնարավորությունները հնարավոր նոր ալիքին նախապատրաստվելու համար», - ընդգծել է Ռոուհանին:
Նա նաև նշել է, որ երկիրը մոտ է կորոնավիրուսի տարածման տեղայնացմանը:
Նախագահի խոսքերով ՝ գագաթնակետը կարողացել են անցնել, սակայն համաճարակի ավարտը դեռևս հեռու է և, հետևաբար, նա հորդորել է այդ կապակցությամբ պատարստ լինել, որ COVID-19-ի բաշխումը գուցե մինչև տարեվերջ չավարտվի:
Ներկայումս Իրանում հայտնաբերվել է հիվանդության 1395 հազար դեպք, մահացել է 7,5 հազար մարդ: Միևնույն ժամանակ, ապաքինվել է 109.4 հազար հիվանդ: