Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հերքել է իր հիվանդության մասին լուրերը: Նա այդ մասին հայտարարել է ինստագրամ սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Ուղիղ եթերը վարել է նրա օգնական Ահմեդ Դուդաևը: Հեռարձակման ժամանակ Քադիրովը հայտարարել է, որ ինքը բացարձակապես առողջ է:
«Ես բացարձակապես առողջ մարդ եմ», - ասել է նա:
Չեչնի ղեկավարը նաև հավելել է, որ հիվանդանալու կամ իմունիտետը բարձրացնելու նպատակով կաթիլային ընդունելու իրավունք ունի:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Քադիրովը COVID-19- ով է վարակվել և ծանր վիճակում ինքնաթիռով Մոսկվա տեղափոխվել: