f

Անկախ

Բանան, ծանրոցներ և չղջիկներ. ամենատարածված առասպելները կորոնավիրուսի մասին


2019-nCoV կորոնավիրուսի շտամն արագ տարածվում է Չինաստանում, բայց ավելի արագ են տարածվում աշխարհում դրա մասին հորինված լուրերն ու «այլընտրանքային տեսությունները»: Ասում են, թե վիրուսը կարելի է բուժել աղաջրով կամ Բան Լան Գեն թեյով և այն տարածվում է բանանների ու AliExpress-ի ծանրոցներով:

BBC-ն հավաքել է կորոնավիրուսի մասին այն առասպելները, որոնք տարածված են Չինաստանում և նրա սահմաններից դուրս:

1. Կորոնավիրուսը գալիս է բանանների հետ

Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ուկրաինայի սոցցանցերում և մեսինջերներում շրջանառվում է հաղորդագրություն այն մասին, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել բանանի կամ այլ մրգի միջոցով:

«Սինհուայի հիվանդանոցում երեկ գիշերը մահացավ 23 մարդ, մի քանիսը վարակված էին n7n9 վիրուսով: Ամենատարեցը 35 տարեկան էր, ամենափոքրը՝ մի տարեկան, նրանց հետ շփված բժիշկները կարանտինի մեջ են: Գլխավոր ալիքի նորություններում խնդրել են ժամանակավոր  բանան չօգտագործել, հատկապես՝ հարավից բերված»:

«Հենց որ ստանաք այս հաղորդագրությունը, անմիջապես ուղարկեք այն մարդկանց, որոնց համար անհանգստանում եք: Եվ նվազեցրեք բանանի օգտագործումը… Օգնեք ուրիշ մարդկանց նույնպես հոգ տանել իրենց մասին»:

Սակայն որևէ փորձագետ, պաշտոնյա կամ քաղաքական գործիչ Չինաստանում և այլ երկրներում երբեք վիրուսը չի կապել մրգերի հետ: Բացի այդ, հաղորդագրության մեջ ճիշտ չի նշված վիրուսի շտամի անունը:

2019-nCoV շտամը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով մարդուց մարդուն, հիշեցնում են փորձագետները: Վիրուսը չի կարող երկար գոյատևել մարդու կամ կենդանու օրգանիզմից դուրս, համենայն դեպս իր ներկայիս  կերպով:

2. AliExpress-ի ծանրոցները

Նույնը կարելի է ասել այն վարկածի մասին, թե վիրուսը կարող է մեզ հասնել Չինաստանից նոր ականջակալների կամ ռոբոտ-փոշեկուլի ծանրոցի միջոցով:

AliExpress ընկերությունը Ուհանում վիրուսի բռնկման առաջին օրերին ստիպված էր հայտարարել, որ իր բոլոր ծանրոցները սանիտարական մշակում են անցնում: Մի քանի օր անց ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսաստանցիները հրաժարվում են AliExpress-ի ծառայություններից: Ընկերությունում դա չհաստատեցին:

AliExpress-ի և կորոնավիրուսի կապը մեմերի և կատակների  ամենատարածված մոտիվներից է: Բայց դա ճիշտ չէ: Ռուսաստանում և Ուկրաինայում առողջապահության փորձագետները և պաշտոնյաները վստահեցնում են, որ հնարավոր չէ վարակվել ծանրոցներից: Բժիշկների համար շատ դժվար է պատկերացնել, որ վիրուսը կարող է գոյատևել ծանրոցի մակերեսին կամ ներսում դրա տեղ հասնելու ժամանակմիջոցում:

AliExpress-ի ռուսաստանյան ստորաբաժանման ներկայացուցիչները նշում են, որ մինչև հիմա ծանրոցի միջոցով գեթ մեկ վարակման դեպք չի հաստատվել:

3. Ալկոհոլ

«Հայրս աշխատում է առողջապահության նախարարությունում: Այսօր շտապ կանչեցին խորհրդակցության: Վերադարձավ և գաղտնի ասաց մամայիս, որ կառավարության հատուկ կարգադրություն կա չինական վիրուսի դեմ պայքարի համար: Բոլոր տղամարդիկ, որոնք, ի տարբերություն կանանց և երեխաների, ավելի խոցելի են, պետք է ամեն երեկո առնվազն 250 գրամ օղի, վիսկի կամ կոնյակ խմեն»:

Այս ակնհայտ կատակն այսօր շրջում է ռուսական համացանցում, բայց Ուհանում իրոք շատերը կարծում են, որ կորոնավիրուսից կարելի է բուժվել ալկոհոլի միջոցով:

Ինչպես պատմել են Ուհանի բնակիչները BBC-ի թղթակից Նատալյա Զոտովային, քաղաքի բնակիչների մի մասը, հիմնականում՝ ավագ սերնդի, ջանասիրաբար փորձում է բուժվել թունդ ալկոհոլով:

«Ավագ սերունդը հավատում է, որ ալկոհոլը սպանում է վիրուսը: Մեր հարևանները հարբած են ման գալիս, ասում են՝ սա նրա համար է, որ ողջ մնանք»,- ասում է քաղաքի բնակիչ Անտոնինա Ստարցևան:

Փորձագետները հիշեցնում են, որ ալկոհոլը, ընդհակառակը, ճնշում է իմունային համակարգը և թուլացնում օրգանիզմը՝ բարդացնելով վիրուսի դեմ պայքարը: Ավելի լավ է ալկոհոլն օգտագործել մթերքների կամ ձեռքերի ախտահանման համար:

Միակ միջոցը, որ այսօր կարող է նպաստել վարակման վտանգի նվազեցմանը, հիգիենայի կանոնների պահպանումն է:

Ամերիկյան սոցցանցերում նաև վարկած շրջանառվեց, թե կորոնավիրուսին կարելի է հաղթել մարիխուանա ծխելով, և դա էլ հերքվեց:  

4. Աղաջուրը

Այն առասպելը, թե կորոնավիրուսին կարելի է հաղթել, եթե կոկոդը ողողենք աղաջրով, ծագել է համացանցի չինական սեգմենտում այն ժամանակ, երբ ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարեցին, որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:  

Այդ տեսության հեղինակ են համարում Գուանչժոուի բժշկական համալսարանի պուլմոնոլոգ Չժուն Նանշանին, որը մեկնաբանություն էր տվել «Սինհուա» գործակալությանը: Եվ մեկնաբանության բովանդակությունը չէր հանգում նրան, թե հիվանդությունից կարելի է բուժվել աղաջրով, բուժհաստատության ներկայացուցիչն ընդամենն ընդգծել էր հիգիենիկ միջոցառումների և կանխարգելման կարևորությունը:

Սակայն սոցցանցերում այդ խորհուրդը վերածվեց վիրուսի դեմ պայքարի մի ամբողջ այլընտրանքային տեսության:

Իրականում վիրուսը կարող է հայտնվել օրգանիզմում ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլև, օրինակ, աչքի լորձաթաղանթով: Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս հազվադեպ տրորել դեմքն ու աչքերը:

Տեղեկատվությունն այն մասին, որ վիրուսը կարելի է ոչնչացնել աղաջրով, հեղինակավոր աղբյուրներից չի ստացվել:Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրուցում ասել է, որ այդ տեղեկատվությունը ֆեյք է:

5. Ամեն ինչ սկսվեց չղջիկից

Արևմտյան սոցցանցերում մի քանի օր առաջ վարկած տարածվեց, որ կորոնավիրուսի ներկայիս բռնկումը սկսվել է այն ժամանակ, երբ երիտասարդ չինուհին ռեստորանում չղջիկի մսով ապուր է կերել: Որպես կանոն, այդ տեղեկությունն ուղեկցվում է տեսանյութով, որում աղջիկն իրոք ափսեից չղջիկի նման մի բան է հանում և կծում այն:

Այն վարկածը, թե բռնկումը սկսվել է չինական արտասովոր կերակուրներից, տարածում գտավ նաև ռուսների շրջանում: Եվ դա էլ է կասկածելի: Աղջկա տեսահոլովակը չղջիկով սոցցանցերում հայտնվել է ներկայիս վիրուսի բռնկումից մի քանի տարի առաջ: Իսկ վարկածը շատերը համարում են այլատյացության և մարդկանց վախի վրա խաղալու դրսևորում:

Ինչ վերաբերում է վիրուսի և վայրի կենդանիների կապին, այն իրոք գոյություն ունի: Ըստ իշխանությունների վարկածի՝ կորոնավիրուսն իրոք ծագել է ծովամթերքի շուկայում, որտեղ վաճառել են վայրի կենդանիներ կերակուր պատրաստելու համար:

Նման շուկաներ կան ողջ Չինաստանում և համաճարակաբանների կարծիքով՝ իրոք վտանգավոր են: Ինչպես BBC-ի հետ զրույցում ասել է «Վարակ» գրքի հեղինակ Դևիդ Կուամմենը, նման շուկայում նոր վիրուսի ի հայտ գալը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները գուշակել են դեռ մի քանի տարի առաջ:

Այսպես թե այնպես, չղջիկի հետ կապված տեսահոլովակը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ: Այն նկարվել է ո՛չ Ուհանում, որտեղ չղջիկը դելիկատես չի համարվում, ո՛չ առհասարակ Չինաստանում, այլ Պալաուի Հանրապետությունում: Սննդի մեջ չղջիկ օգտագործում են Լաոսում և աֆրիկյան Սան Տոմեի և Փրինսիփիի Հանրապետությունում: Բացի այդ, փաստեր կան, որ նախկինում (Երկրորդ համաշխահային պատերազմից հետո) այն սննդի մեջ օգտագործել են նաև Իտալիայի որոշ շրջաններում:

 

 

 

Աշխարհում նոր կորոնավիրուս սոցցանցերում տարածվող միֆեր

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին