Ռուսաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, ներկայումս աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ 124 հավանական պատվաստանյութեր են մշակվել, որոնց մասին կազմակերպությունը տեղյակ է:
Միևնույն ժամանակ, նրանցից 10-ն արդեն կլինիկական փորձարկումներ են անցնում, իսկ 114-ը նախակլինիկական փուլում են գտնվում:
Վույնովիչի խոսքերով՝ Ռուսաստանը շատ մեծ ներդրում է ունեցել շիճուկի ստեղծման գործում:
«Ռուսաստանի Դաշնության տարբեր ինստիտուտներից մենք պատվաստանյութի ութ թեկնածու ենք գրանցել», - РИА «Новости» լրատվական գործակալությունը մեջբերում է Վույնովիչի խոսքերը: