Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը՝ պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր.օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
Այս մասին Facebook-ի իր էջում նշել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:
Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ տեղի է ունեցել անձի առեւանգում, ծեծկռտուք, որին առնչություն ունի Քաջարանի համայնքապետը: