f

Անկախ

...էս տոն օրով՝ միայն մեկ փաստ հեղափոխության մասին...


...Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերի ձեռքբերումները 1920թ. նոյեմբերի 29-ին հայատյաց էնվերների, ամեն գնով իշխանության գալու՝ հայ հեղափոխականների ջանքերով, հյուսիսային հարևանի սվինների վրա ավարտվեց առաջին հանրապետության կարճ ու տխուր պատմությունը...

...թվում է, թե հեղափոխությունների արդյունքում ցեղասպանություն տեսած, հեղափոխությունների արանքում պետություն ստացած ու կորցրած հայերի մոտ «հեղափոխություն» բառը պիտի նույն զգացմունքներն արթնացներ, ինչ հին հռոմեացիների մոտ «Rex»-ը՝ խորշանք, զայրույթ ու մերժում...

...բայց բոլշևիկ-հեղափոխականները, ռազմահեղափոխական կոմիտեների անդամներն ու տարատեսակ թափթփուկները, ապա սրանց ժառանգներն ու ժառանգների ժառանգները 70 տարի ու ևս 30 տարի մարդկանց գլուխները կարգին լվացել են, իսկ գլուխ լվացածների սերունդը ոչ միայն գլխին զոռ չի տալիս, այլև դրա կարիքն անգամ չի ընկալում...

...ինչի համար զոռ տա, եթե «բոլոր հարցերի» «պատասխանները» սրանց հրամցնում են ու նախիրը տանում էն ուղղությամբ, որով հարմար է...

...տանում են նրանք, ովքեր չեն ալարում գլխներին զոռ տալ, ովքեր սեփական հասարակության մեջ հեղափոխականության ու քաղաքական ավանտյուրայի ցանկացած դրսևորում ճնշում են դաժանագույն կերպով՝ պահպանելով պետականությունը՝ առաջընթացի երաշխավորին, աստիճանաբար ամրացնելով ու փոխակերպելով կառավարման ինստիտուտները՝ զարգացման գործիքակազմը, ընդլայնելով մարդու իրավունքների շրջանակները՝ առաջընթացի նպատակը, ավելացնելով բարեկեցությունն ու ազդեցությունը՝ գլխին զոռ չտվող նախիրների վրա...

...տանում են նրանք, ովքեր սեփական պատմության դասը լավ են սերտել՝ որևէ հեղափոխություն երբեք չի բերել դրական փոփոխությունների, դրանք բերում են միայն ավերածություն ու հետընթաց՝ տնտեսության մեջ, կենցաղում, մարդկային հարաբերություններում, ամենուր...

...առաջընթացն ու զարգացումը գալիս են հետո, երբ չափից դուրս մեծ ու անիմաստ գին վճարած հասարակությունը սթափվում է իր կատարածի սարսափներին առերեսվելով, հաճախ՝ օրհասական վտանգի առաջ, ու մերժում իր գործած հանցանքը՝ «հեղափոխությունը»...

...միայն էդ պահից է սկսվում վերականգնումն ու առաջընթացը, միայն էդ գծին հասնելուց հետո հեղափոխությունն ու դրա ավերածությունները սանձած հասարակությունները կարողանում են հաշտվել սեփական անցյալի հետ ու շարժվել առաջ՝ խուսափելով «հեղափոխական» ցնումներից ու կանգնելով զարգացման սահուն ուղու վրա... և մյուսներին հնարավորինս ուղղորդելով դեպի հեղափոխության տատասկոտ ճանապարհը...

...մատերի վրա կարելի է հաշվել էն ժողովուրդներին, որոնք հայերի չափ տուժել են հեղափոխություն կոչված արհավիրքից...

...մատերի վրա կարելի է հաշվել էն ժողովուրդներին, որոնք հայերի չափ հավատում են, որ արհավիրքը կարող է դրական փոփոխություն բերել իրենց...

...հավատալ, թե հեղափոխությունը, որևէ հեղափոխություն, բերելու է լավ կյանքի, նույնն է, թե հավատալ, որ պատերազմը, երկրաշարժը կամ համավարակը կբերեն առաջընթացի...

...պատերազմներից, երկրաշարժերից ու համավարակներից հետո կա կյանք, ու էդ կյանքը լինելու է ավելի լավը, բայց էդ ավելի լավ կյանքը հաստատ պատերազմները, երկրաշարժերն ու համավարակները չեն ստեղծում, այլ դրանց ավերակների տակ ողջ մնացած մարդիկ...

...նախորդ դարում հայերը շատ բան են զոհել «հեղափոխություն» կոչված Մողոքին՝ միլիոնից ավել մարդկային կյանքեր, պետականություն, տաղանդ, արժանապատվություն ու երջանկություն...

...ցավոք, 21-րդ դարում հեղափոխական «հեթանոսությունը» շարունկավում է...

...զարմանալի չէ, կոկա-կոլայով լվացումները՝ բեղմնականխման մեթոդ, կորոնավիրուսը՝ կեղծ դավադրություն, երեսպաշտ սրիկաներին՝ փրկիչ համարող մարդիկ դեռ շատ են, շատ-շատ...

...ու դեռ երկար ժամանակ շատ են մնալու, շատանալու են, քանի որ գիտելիքի փոխարեն գաղափարներ են հրամցնում, քննադատական մտածողության փոխարեն՝ դրվատում գաղափարների ու մարգարեների հանդեպ կույր հավատը...

...էս տոն օրով, առաջին հանրապետության ծննդյան օրով, միայն մի մաղթանք. դողացե՛ք ունեցածի վրա, ձեր փոքր ու մեծ ձեռքբերումների վրա, ձեր երեխաներին ու նրանց ապագան մի՛ նետեք «հեղափոխության» կեղծ աստվածների երախը, «հեղափոխության» քրմերի քամակին տալով դուրս շպրտեք ձեր միջից...

...եթե անգամ կարծում եք, որ վիճակներդ շատ վատ է ու ծանր, մի՛ ծանրացրեք այն ու մի՛ դարձրեք անտանելի...

...հիշե՛ք նախորդ դարասկզբի ձեռքբերումները սրբած կորստաբեր ու կործանարար հեղափոխությունները...

...անգամ ամենապոպուլիստ, ամենաերեսպաշտ, ամենասրիկա իշխանություններից ազատվելու համար չարժե հեղափոխություն անել, չարժե տան բլոճներին քշելու համար տունը կրակին տալ, անտանելի կերպով քոր եկող գլուխը տալ պատերին, էս ամենը իրենց սահուն լուծումներն ունեն, վկան՝ էսօրվա հզորները, որ վաղուց մերժել են «հեղափոխությունները»...

...հերթական սրիկաները կգան-կգան, պետությունն ու ինստիտուտները, մարդկային հարաբերությունները, սոցիալական կտավը պիտի մնան անխաթար...

...այլապես յուրաքանչյուր մայիսի 28-ին հաջորդելու է նոյեմբերի 29-ը, հուլիսի 23-ին՝ ապրիլի 24-ը...

...ուրախ տարեդարձ...

© տոնական ցիրկ

ՖԲ Գրառում հեղափոխություն Վահան Ասատրյան

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին