f

Անկախ

Գրահրատարակչական դաշտում տիրող ոգևորությունը կարող է անհետանալ․ Արքմենիկ Նիկողոսյան


Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝  պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, անդրադարձ կատարելով խնդրին փաստում է՝ պետք է համախմբվել՝ համատեղ ուժերով պայքարելու անօրինական տարածումների դեմ։

«Այն ոգևորությունն ու ակտիվությունը, որ վերջին տարիներին առկա է գրահարատարկչական դաշտում, կարող է անհետանալ մի պարզ պատճառով, որ սկսվել է մի շարժում, որը, գուցե, ակամա միտված է խորտակելու գրքի ապագան Հայաստանում։ Համավարակի տարածմանը զուգընթաց մարդիկ սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ։ Սկսեցին չալարել ու հեղինակային իրավունք ունեցող գրքերը դնել համացացնում՝ հեռախոսներով հատիկ-հատիկ լուսանկարելով էջերը կամ սկանավորելով գրքերը։ Որոշ մարդիկ էլ սկսեցին վաճառել գրքերի PDF-ները։ Այս ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք զրուցել ու հասկացել ենք, որ շատերը չեն էլ հասկանում, որ այդ կերպ վնասակար գործ են անում»,-պատմում է Արքմենիկ Նիկողոսյանը։

Հաշվի առնելով նմանատիպ միտումները՝ հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

«Գիրքը ժամանակակից աշխարհում նաև ապրանք է, գրքով զբաղվող մարդիկ բարձր նպատակներից զատ հետապնդում են բիզնես նպատակներ։ Յուրաքանչյուր գրքի ստեղծման հետևում մեծ թվով մարդիկ են կանգնած՝ հեղինակ, խմբագիր, էջադրող, դիզայներ, տպագրիչ և այլն։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր հաջորդ գիրք ստեղծվում է նախորդի վաճառքից ստացված եկամտի շնորհիվ։ Այսինքն՝ եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել»,-նշում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը։

Արքմենիկ Նիկողոսյանը փաստում է՝ գիրք գնելը պետք է ընկալել ոչ թե որպես ինչ-որ մարդկանց հարստացնելու քայլ, այլ հարգանքի տուրք սիրելի հեղինակներին, թարգմանիչներին, դիզայներին, խմբագիրներին և այլոց ․․

«Գովելի է տարբեր խմբերում գրականության քարոզչությունը, բայց չի կարելի աչքերը փակել և անցնել նման մարդկանց կողքով, որոնք նման անօրինականությամբ են զբաղված։ Այս ամենի պատճառով մենք վաղը չենք կարողանա հրատարակել նոր գրքեր, քանի որ ռեսուրսներ չենք ունենա։ Վերջին 10 տարում հայաստանյան հրատարակիչները հսկայական աշխատանքներ են արել, և ցավալի կլինի, որ կորցնենք եղած նվաճումները»,-հավելում է նա։

Հիշեցնենք, որ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։ Նախաձեռնության շրջանակում իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների։

Հայաստան Էդիթ Պրինտ

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին
Երեք փաստ և երկու հարց:
Կորոնավիրուսից մահացել է վիրաբուժ Դանիել Մանուկյանը
Գյուղացիները սեփական ուժերով առանց որևէ այլ օգնության թուրքական զորքերին կոտորելով վռնդել են մեր գյուղի մատույցներից
Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել
Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Բարձրաշենի կիսավեր դպրոցից
Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի.Ավինյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ
Կադաստրի կոմիտեն տեղադրել է գույքահարկի հաշվիչ․ այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի
Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը
Պարզվել է՝ տեղական «GALLUP»-ը հարցումն անցկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շրջանում
Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թույլ է. Գրիգորի Տրոֆիմչուկ
Ով է Արման Բաբաջանյանը և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից
Դե Ռոսին կարող է գլխավորել «Ֆիորենտինան»
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. կա 9 մահ. Ապաքինվել է 448 մարդ
Մեսին 2021-ին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»
Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է
Նարեկ Աբգարյան. « «12 ռաունդում» մարզումային մեթոդները տարբերվում են»
«Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին. «Արմնյուզ»-ին և TV 5-ին դիմակի համար տուգանելը սկիզբն է առաջին արարի
Ընդունելության քննություններ` Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոցում. ԿԳՄՍ նախարարի «լայվը»
Ավելին
Ավելին