Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Յուվենթուսը» Թուրինում ընդունեց «Ֆիորենտինային։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից: 3-րդ գոլը խփեց հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը(90+1)։
Գոլերի շնորհիվ պորտուգալացի հարձակվողը իտալական թիմում խփած գոլերի քանակը հասցրեց 50-ի։ 2018թ․ ամռանը «Ռեալից» Թուրին տեղափոխված 34-ամյա ֆուտբոլիստը 70 հանդիպում է անցկացրել «Յուվենթուսում»։
«Յուվենթուսը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերից»: