f

Անկախ

Խնամախոս Ասորին․ Թուղթուգիր


Նվիրվում է ավագ ընկերոջս`

Վազգեն Մկրտիչյանի հիշատակին

 

 

Ղամիշլիում լիներ, թե Հալեպում ամեն տարի Մայիս 28-ին Վազգենը փակում էր խանութը` գործատեղին: Ձեռքի տակ աշխատող արաբներին, քրդերին, ասորիներին օրավարձից մի բան էլ ավելին վճարելով արձակում աշխատանքից՝ ասելով. «Գացե՛ք, քեֆ ըրեք…»:

 

Վազգենի ձեռքի տակ աշխատող արաբն էլ, քուրդն էլ, ասորին էլ գիտեին Մայիս 28-ի խորհուրդը, և ամեն տարվա այդ օրը նրանց համար տոն էր ու կիրակի...

 

Հայաստան փոխադրվելուց հետո էլ Վազգենը ավանդույթը չխախտեց. ամեն տարվա Մայիս 28-ին իր առանձնատան փոքրիկ այգում խորովածի կրակ էր վառում: Արևելքի յուրահատուկ համեմունքներով պատրաստված նախուտեստի մի փոքրիկ սեղան էր միշտ լինում կրակի հարևանությամբ: Առանց շտապելու, քանի դեռ թեժ էր կրակը, Վազգենը հանգիստ, հատ-հատ շամփուրներին էր շարում միսը՝ հետն էլ հիշելով Մայիս 28-ի հետ կապված մի հին պատմություն, այնքան հին, որ մինչև Արա Գեղեցիկի ու Շամիրամի օրերն էին հասնում...

 

«Ղամիշլի ասորի մի գործըկեր ունեի,- հիշում էր Վազգենը,- Աշուր էր անունը: Մեր խանութները դեմ-դիմաց էին. օր կար ես էի անոր քով՝ սուրճի, օր էլ կար ան քովս կուգար՝ զրույցի... Այսօրվան պես կհիշեմ, մայիս 27-ն էր, քովս եկավ, բարև, Աստծո բարին ըսինք... Նստեցինք, սուրճ ապսպրեցի...»:

 

Այս պատմության ընթացքում որոշեցի օգնել Վազգենին ու ձեռքս տարա դատարկ շամփուրին: Նկատեց.

 

-  Ձգե, ձգե, դուն պատմությանը մտիկ ըրե,-ասաց Վազգենն ու շարունակեց. «Վաղը խանութը պիտ գոցե՞ս,- հարցուց Աշուրը»:

 

«Անպայման»:

 

«Չե՞ս վախնար»:

 

«Ումի՞ց, ինչի՞ց: Ես, իմ խանութը, որո՞ւ գործն է»:

 

«Ինձմե,- ժպիտով ըսավ Աշուրն ու ավելցուց,- չե՞ս վախնար, որ հաճախորդներուդ գողնամ»:

 

«Անոնք արդեն սորվել են, գիտեն, որ Մայիս 28-ին գոց եմ»:

 

Պահ մը լռեց ասորի գործընկերս: Հետո լուրջ, խորհրդավոր հարցուց. «Մայիս 28-ը ի՞նչ օր է: Հայերուն Զատի՞կն է...»:

 

«Զատիկեն ալ թանկ օր է. Հայաստանի հարության, անկախության օրն է...»:

 

«Աա՜,...-բազմիմաստ բացականչեց Աշուրն ու սխալմունք գտած մարդու պես հարցուց».

 

«Քովիդ խանութի տերը հայ չէ՞...»:

 

«Հայ է»,- պատասխանեցի:

 

«Է՞,- զարմացավ ասորին,-անոր համար Մայիս 28-ը զատիկ չէ՞, հարության, անկախության օր չէ՞...»:

 

«Քովիս հարևանը համայնավար հայ է, անոնց համար Մայիս 28-ը Զատիկ չէ, սովորական, պարապ օր է...»:

 

Աշուրը գլուխը տմբտմբացրեց, հետո սուրճի վերջին կումն առավ, բաժակը դրեց, հետ հրեց, ու թվում էր պիտի ոտքի ելներ ու հրաժեշտ տար, բայց նստած տեղեն չշարժվեց. ըսելիք ուներ.

 

«Ձեր թագավորը,-հատուկ շեշտելով՝ Ձեր թագավորը,-մեր Շամիրամին թե առներ, աշխարհն հիմա ուրիշ կլիներ...»:

 

«Շամիրամի՞ն...»:

 

Զարմանքս Աշուրին դուր չեկավ...

 

«Անառա՞կ էր, բո՞զ էր մեր Շամիրամը... Ձեր թագավորն էլ...»:

 

Գիտեի ըսելիքի վերջավորությունը, կանխեցի՝ ըսելով. «Մերին երեսն էլ չեմ լվար»:

 

«Երանի՜ Շամիրամին առներ...»:

 

«Երանի՜....երկրորդեցի ափսոսանքը»:

 

Քանի հազար տարի էր անցել, բայց Վազգենի ասորի գործընկերը չէր ներում Շամիրամին մերժած մեր միասեր թագավորին...

Անառակ թագուհիներ մենք չե՞նք ունեցել, որոնց մոտ Շամիրամը հրեշտակ ու կույս կթվար...Բայց մերն է ըսելով՝ լռել ենք...

 

«Երանի՜ առներ Շամիրամին ձեր թագավորը»,- ավելի խոր ափսոսանքով ըսավ Աշուրն ու ոտքի կեցավ...

 

«Ի՞նչ պիտի փոխվեր...»:

 

«Մենք ալ Մայիս 28 կունենայինք, քի՞չ է...»:

 

Փառք Տիրոջ, մեզի ալ նախանձող եղավ,- մտքիս մեջ ըսի ես, բայց Աշուրը կարծես կարդաց միտքս.

«Շիտակն ըսեմ, կնախանձեմ, որ երկիր ունես ու Հայաստան կկոչվի...Կտոր մը հող չկա այս արևուն տակ, որ Ասորեստան կոչվեր, իսկ մի ժամանակ...»:

 

«Մի ժամանակ մենք էլ ծովե-ծով էինք..»:

 

Այդպես է կարգը աշխարհի` մեծերը կպստիկնան, պստիկները՝ կմեծնան...

«Մենք չպստիկցանք,  մենք փոշիացանք, պարտված մարդու պես ըսավ Աշուրն ու ավելցուց,- մեղավորը ձեր թագավորն էր, որ մեր Շամիրամին մերժեց...»:

 

«Ալ բավ է, եղածը եղած է, լմնցավ, խնամախոսի՞ եկած ես, ինչ է...»:

 

«Ոչ, պատմությունը շտկելու եկած եմ...»:

 

«Դե շտկիր, նայիմ...»:

 

Այս խոսքիս վրա, դուրս ելնելե առաջ գիտե՞ս ինչ ըսավ.

 

«Վաղը՝ Մայիս 28-ին, ես ալ պիտի գոցեմ խանութս, ինձ համար ալ Զատիկ է...»

 

 

Սպարտակ Ղարաբաղցյան

Հայաստան Սպարտակ Ղարաբաղցյան պատմվածք Հալեպ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է արել
Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վթարի հետեւանքով Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է
Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել ԲՀԿ Երիտասրդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանին
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. տուժածների թվում կան անչափահասներ
Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն. Արսեն Բաբայան
Լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
Նոր նախագիծ. Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի եւ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար
Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը․ Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
Վարորդական իրավունքի վկայականի կամ ավտոմեքենաների հաշվառման հետ կապված դիմումները պետք է ուղարկել ՃՈ էլփոստին
Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին
Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում կարդիականացվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերը, կգազիֆիկացվեն և կլուսավորվեն մի շարք թաղամասեր
Ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ
«Շնորհակալություն բժիշկներին». Ֆրանսիայի դեսպանությունը՝ ֆրանսիացի բժիշկների ՀՀ այցի մասին
Խուլիգանություն Դիլիջանի սրճարաններից մեկում․ ատրճանակով երիտասարդը բերման է ենթարկվել
Ոստիկանապետը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին
Բարի վերադարձ, մեր Զինվոր որդի. Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել
Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման
ՇՄ նախարարությունում քննարկվել է կենդանական աշխարհի հաշվառման գործընթացը
Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ. Արամ Վարդևանյան
Այսօր, գըջլոտ նիկոլը որի վրա մարդիկ մինչ այսպես կոչված հեղափոխությունը ընդամենը կարող էին միզել, մարդկանց դատարկ գանգի մեջ մտցրել է թե հայերը անկարգապահ են․Գայանե Աֆրիկյան
Ավելին
Ավելին