f

Անկախ

Արցախի նախագահը Շուշիի և Քաշաթաղի շրջաններում վարչակազմի նոր ղեկավարներ է նշանակել


Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, իսկ Արտյոմ Սարիբեկյանը՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահը ներկայացրեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրեն Վլադիկ Խաչատրյանի՝ իրեն ուղղված նամակը՝ կապված հանրապետության տարածքում իրականացվող հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը անկորուստ կազմակերպելու հետ:

Արցախի նախագահն ամենամեծ խնդիրներից մեկը հակահրդեհային միջոցառումները համարեց, որի նկատմամբ անտարբերություն նկատեց։

«Բնական այս աղետն ամեն տարի տեղի է ունենում բերքահավաքի ընթացքում: ԱԻՊԾ նոր տնօրեն Կարեն Սարգսյանին ներկայացնելու ժամանակ՝ ես արդեն նշել եմ, որ դա լինելու է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս առումով կցանկանայի նշել, որ աշխատանքի թերացումներ են եղել Մարտունու և Քաշաթաղի շրջաններում: Մարտունու շրջանում աշխատանքները հիմնականում սկսվել էին, և վարչակազմի ղեկավարին հորդորել եմ էլ ավելի ակտիվացնել, իսկ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը կազատվի իր պաշտոնից՝ այդ աշխատանքներում պասիվություն ցուցաբերելու համար»,- մանրամասնեց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ այդ վարքագիծը պետք է օրինակ լինի բոլորի համար, և, հանձնարարականները չկատարելու առումով, լինելու են նմանատիպ որոշումներ:

Իսկ մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար: Նա մինչ այդ աշխատում էր «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:

Հարությունյանն ընդգծեց, որ նշանակումները պետք է կատարվեն տեղական կադրերի միջոցով:

Հայաստան Արցախի Հանրապետություն Արայիկ Հարությունյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ-ը դիմել է պարետատուն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
Թեժ գծի զանգերի նվազումը եւ ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ ԱԱՏՄ
Ապարանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դանակահարություն Նոր Նորքում․ տեղի ոստիկանները բացահայտել են հացագործությունը
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ստուգվել են զինծառայողների կրակի վարման հմտությունները
2-րդ զորամիավորումում անցկացվել են կապավորների վարժանքներ
Միասին. Փաշինյանը լուսանկար է հրապարակել որդու հետ
ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է արել
Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վթարի հետեւանքով Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է
Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել ԲՀԿ Երիտասրդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանին
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. տուժածների թվում կան անչափահասներ
Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն. Արսեն Բաբայան
Լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
Նոր նախագիծ. Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի եւ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար
Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը․ Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
Վարորդական իրավունքի վկայականի կամ ավտոմեքենաների հաշվառման հետ կապված դիմումները պետք է ուղարկել ՃՈ էլփոստին
Ավելին
Ավելին