f

Անկախ

Ալիեւի կողմից հնչեցրած կակոֆոնիան հաստատում է գաղութական քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ. Դավիթ Բաբյան


Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս յուրատեսակ աշխարհաքաղաքական լուսացույցի դերում, նրա հայտարարությունները «կարմիր լույս են» խորհրդանշում:

Վերջին շրջանում մենք բավականին լուրջ խնդիրներ ենք տեսնում: Գուցե դրանք վերաբերում են անձամբ Իլհամ Ալիեւին, իսկ գուցե՝ ադրբեջանական հասարակությանն ընդհանրապես: Փաստն այն է, որ նրանք այլեւս չեն կարող վերահսկել ատելությունը հայերի նկատմամբ, նացիզմի դրսեւորումները, եւ ամեն կերպ դա դուրս է գալիս: Ինչի՞ հետ է դա կապված. Ալիեւի, պետության, ադրբեջանական հասարակության վիճակի, այնտեղ տեղի ունեցող խորը գործընթացների, թե՞ Ալիեւների կլանի թուլացման հետ: Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները եթե չտալ, ապա առնվազն պետք է համապատասխան եզրակացություններ անել:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է ասում ինքը՝ Ալիեւը, ապա մենք տեսնում ենք, որ նրա խոսքերում շատ հակասություններ կան, միասնական, մոնոլիտ մոտեցում չկա: Մեկ նա ասում է, որպեսզի «բոլորը շարվեն», մեկ նա պնդում է, որ որեւէ խնդիր չի եղել, ապա ասում է, որ Հեյդար Ալիեւը թույլ չի տվել հայերին գլուխ բարձրացնել, հետո ասում է, որ մատնություններ են գրել: Սա ուղղակի կակոֆոնիա է: Նրա ասածների մեջ տրամաբանություն չկա: Եթե ամեն ինչ լավ էր, ապա ի՞նչ մատնություններ հայերը պետք է գրեին: Այդ ի՞նչ ձեւակերպումներ են՝ «դավաճաններ», «տեղի հայեր» եւ այլն: Մենք շատ ավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Հեյդար Ալիեւի օրոք: Նա, հավանաբար, իսկապես Ադրբեջանի ամենաուժեղ առաջնորդն էր, մարդը, ով փաստացի ստեղծել է ադրբեջանական ժողովրդին, ձեւակերպել է այն, թեեւ ստեղծման գործընթացը դեռ չի ավարտվել: Հենց նրա օրոք սկսվեց ուժեղագույն ճնշումը Լեռնային Ղարաբաղի վրա: ՃԻշտ է, նրան չհաջողվեց հասնել ցանկալիին, քանի որ Ղարաբաղում ուժեղ մարդիկ կային: Բայց դա այլ հարց է: Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականությունը: 1999-ին ՆԳ նախարար Ուսուբովն իր խոսքում, որի տեքստը տպագրվել է «Բաքվեցի աշխատավոր» թերթում, բացահայտ ասում է, որ Հեյդար Ալիեւի օրոք Ղարաբաղում ադրբեջանցիների տոկոսը կտրուկ աճել է. 5-7 էր, դարձել էր 20-25 տոկոս: Այսինքն, ամեն անգամ ցույց է տրվում, որ Ղարաբաղում գաղութային քաղաքականություն է տարվել:
Բայց մենք կարող ենք միայն շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին նման անկեղծության համար: Այն, ինչ նա ասում է, փաստացի աշխարհաքաղաքական լուսացույցի դերում է հանդես գալիս, ամեն անգամ «կարմիր լույս» է ցույց տալիս. մենք սա եւ սա ենք ուզում, կանգ առեք, հայեր: Մի վստահեք մեզ: Սա շատ հետաքրքիր երեւույթ է: Երեւի ինքն էլ դա չի հասկանում:
Իլհամ Ալիեւն իր հոր հետ այցելել է Ղարաբաղ: Արդյո՞ք նա տեսել է պատերազմի ժամանակ Հեյդար Ալիեւի կողմից գրված նամակները ղարաբաղյան ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը, դադարեցնել արցախյան զորքերի գրոհը: Դրանք նույնիսկ նամակներ չէր, այլ խնդրանքներ: Բայց մենք չենք խոսում այդ մասին, քանի որ պատերազմը վատ բան է, եւ ցանկացած առաջնորդ նախեւառաջ պետք է փրկի իր քաղաքացիների կյանքը:
Ասեմ նաև, որ նրանց ոտնձգությունների անհեթեթությունը հին հայկական Շուշի քաղաքի նկատմամբ. նույնիսկ ղարաբաղյան խաներն իրավունք չունեին թաղվել Շուշիում: Շուշին միշտ հայկական քաղաք է եղել, եւ հիմնադրվել է որպես հայկական պետության մայրաքաղաք:

Արցախի Հանրապետություն Դավիթ Բաբայան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին