f

Անկախ

Ֆայլաբազառի մտավորականություն. Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ֆայլաբազառի մտավորականություն

Նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության

Այսօր պատահաբար ձեռքս ընկավ 2001 թվականին «Հայկական ժամանակում» գրված իմ հոդվածը, թե ինչպես, երբ Պապլավոկում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանում էին, կողքի սեղաններին նստած մոտ երկու տասնյակ մտավորականներ` կոմպոզիտորներ, երգիչներ, ռեժիսորներ, սազանդարներ և այդ ժանրին հավասարեցված այլ սուբյեկտներ ոչ միայն ոչինչ չտեսան ու բոլորի մոտ խմբակային ամնեզիա սկսվեց, այլև` նրանցից առավել դուխովները, կամ` առավել վախկոտները սկսեցին տարբեր խոհանոցներում ինքնաարդարանալ, թե լռել են՝ «հանուն պետականության»:

Բնականաբար, էդ «հանուն պետականության» ամնեզիայի վերջին փուլում հայտնվածները շատ արագ համալրեցին օրվա իշխանության անձեռոցիկների շարքը: Նրանք, որ ամեն ինչ տեսան ու «հանուն պետականության» լռեցին:

Ինձ զարհուրեցնելը մի քիչ դժվար է, սակայն իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես պարբերաբար զարհուրել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես են մշակույթի, արվեստի բազմաթիվ գործիչներ դափոնով լցվում տվյալ պահի իշխանության գրպանն ու հետո նույն «մարշ-բրասոկով» սուրում հաջորդ իշխանության շալվարի ջեբը:
Ինչի՞ հենց էսօր հիշեցի «գրպանաբնակ» մտավորականությանը, որովհետև էս վերջին օրերին հիմա էլ արդեն էս իշխանության ծոցագրպանում տեղավորվելու հերթի մեջ հրմշտվող մեծ արվեստի որոշ ներկայացուցիչներ էնպիսի քծնանքի լավա շաղ տվեցին, որ, անկեղծ, սիրտս խառնեց: Մի իսկապես,արդեն, ցավոք, շնորհալի թավջութակահար քծնանքի ճպճպոցի մեջ սկսեց վատ զգալ, որ ինքը հայ է ու մեր անհասկացող գենոտիպից է, իսկ մի դերասանուհի էլ որոշեց աշխարհաքաղաքական «ուկլոնով» սիրաշահել այս իշխանությանն ու անթույլարելիի սահման անցավ` խառնելով իր անձնական նկրտումներին Շուշին, բնականաբար, չգիտակցելով դրա բարոյական հետևանքները:
Ու սրանք եզակի դեպքեր չեն, ինչպես եզակի դեպքեր չեն եղել նախկինում:
հիմա էս տեսակին, նախապես ներողություն խնդրելով իրապես սկզբունքային ու լաքեյի վարքագիծ չունեցող մեր բազմաթիվ մտավորականներից, ասում եմ` ձեր տեսակը, սորտը, տեսականին, ձեր պահվածքը, էն, ինչ որ դուք անում եք ու առաջարկում եք իրար հաջորդող բոլոր իշխանություններին, հիմարությունից կամ սոված մնալու վախից չի: Ձեր հավաքական տեսակը ցածրակարգության, մտազուրկ-աղաղակող գավառամտության, պլեբեյական վատորակության, ճորտական ինքնամատուցման ու գեղցիական պնդաճակատության մի զարհուրելի սիմբիոզ է: Ֆայլաբազառի մտավորականություն, որտեղ կարևոր դետալը, կամ` ատրիբուտը, գնի բազառն է, սեփական գնի: Իսկական ռնգեղջյուրացում, գենային, օրգանական մուտացիա։
Ու մտածում ես, լավ, էսքան մուտանտ որտեղի՞ց էս մի թիզ հողում:
Ինչի էս երկուսին հիշեցի, որովհետև սրանցը արդեն ինքնամատուցման մաստեր-կլաս էր:
Բայց քանի որ յուրաքանչյուր ժանր ունի իր ֆիքս կանոնները, հաջորդ իշխանության տիրապետության օրերին էս նույն ու սրանց նման լիքը մարդիկ, Թիֆլիսի Հավլաբարի 3 մանեթանոց աղիողորմ լացողների նման կասեն, որ քծնել ու, երբ պիտի մտավորականի անչառ խոսք ասեին, լռել են «հանուն պետականության ու ներքաղաքական կայունության»:
Չմոռանաք` ключевое слово` «հանուն պետականության»:

Հայաստան ՖԲ Գրառում Նաիրա Զոհրաբյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում
ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով. դատավոր Ազարյան
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան
Սովորաբար երկար տեւող գործ չի լինելու. ՄԻԵԴ-ը այս գործը կքննի առաջնահերության կարգով. Արփինե Հովհաննիսյան
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր
Նոր կարգավորում. Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ է ստանում
Միասին ստեղծենք մեր հեքիաթը․․․
Մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլեւս չի օգնում. Անի Սամսոնյան
Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան
ՍԴ դատավորների գործը ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվում է քննության փուլում. Դիմումատուների ներկայացուցիչ
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է և իշխանությունը պաշտպանում է նրա մանդատը. Անի Սամսոնյան
Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները
Ուզում ենք հասկանանլ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություն պլանավորում է, թե ոչ. ռեստորանային բիզնեսի աշխատողների ակցիան
Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին
ԲԴԽ-ն հրապարակում է դատավոր Ազարյանի վերաբերյալ որոշումը. ուղիղ
Մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի ինքնամեկուսացած/մեկուսացած քաղաքացիների ընդունելության քննությունների հանձնման գործընթացը
Հուլիսի 10-ին Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում
Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորներով. Սիմոնյան
Ընթանում է Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը. ուղիղ
Տասնամյակներ շարունակ համամարդկային արժեքներ քարոզող, այդ արժեքների համար պայքարող իմ Եվրոպան այսօր վերածվել է «он сукин сын, но наш сукин сын»
Ուրախ եմ, որ ծառայողական մեքենան ենք թեմա սարքում, չենք քննարկում, որ ես ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունեմ.ԱԺ փոխխոսնակ
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող ռեստորանային բիզնեսի աշխատակիցներին
Ավելին
Ավելին