Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը թվիթերում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ Մինեսոտայում բողոքի ցույցերի ընթացքում ազգային գվարդիայի ուժերի գործածման վերաբերյալ: Գրում է Gazeta.ru-ն։
Նա դատապարտել է Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը ՝ նշելով, որ Թրամփը իր նախագահության ողջ ընթացքում «ռասիզմի դրսևորունմներ է հրահրել»:
Բացի այդ, Սվիֆթը հեգնանքով հավելել է, որ 2020թ․ կայանալիք նախագահական ընտրություններում կքվեարկի Թրամփի օգտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինեսոտա նահանգում անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով: