Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից 324 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախօրեին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 1877 էր կազմել, իսկ հիվանդությունից մահացածներին՝ 377:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,9 միլիոնը։