Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ:
Բելառուսի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Նեմանը» արտագնա խաղում մրցեց և 0:2 հաշվով առավելության հասավ «Գորոդեայի» նկատմամբ:
Գեղամ Կադիմյանը «Նեմանի» մեկնարկային կազմում էր և 67-րդ րոպեին 11 մետրանոցի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Սա Կադիմյանի 7-րդ գոլն էր Բելառուսի առաջնությունում:
Հաղթանակից հետո «Նեմանը» մրցաշարային աղյուսակում 8-րդն է 14 միավորով: