2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի քաղաքակրթությունը և զարգացումը թռիչքաձև առաջ մղելու համար: Սակայն այն ինչ տեղի ունեցավ 2 տարում անշրջելիորեն մեզ հետ է շպրտել այդ օրակարգից: Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների և այլն: Եվ սա տեղի ունեցավ անգրագետ պետական կառավարման հետևանքով, իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս: Եթե տնտեսական հեղափոխություն է լինում և մարդու գրպանում հազար դրամ չի ավելանում կամ չի ստեղծվում հազար դրամ ավելացնելու նախադրյալներ առաջ է գալիս քրեական դատավարությունը և հանրության ուշադրությունը շեղվում է հազար դրամի բացակայությունից: Ամեն մեկը, երբ ուրախանում է, որ նախկին է ձերբակալվել պետք է հարց տա իրեն` ինչ փոխվեց իր կյանքում, իսկ եթե համոզվում է, որ բան չի փոխվել շարունակի ապրել իր կյանքը առանց այդ թեմայով կերակրվելու: Ազգային համերաշխության և միաբանված հասարակություն կառուցելու գործում բաժանումները սևերի և սպիտակների, պիցցայակերների և խավիարակերների, նախկինների և նորերի ոչ մի ձև չեն նպաստելու այդ նպատակների նվաճմանը: Երբ որ ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին` փաստաբանությանը և մեդիային, երբ որ պատգամավորը էժանագին ձևով խախտում է իշխանություների տարանջատման արեքաբանությունը և իշխանական մեկ այլ թևի ներկայացուցչին անվանարկում` ի ցույց դնելով իր ծագումնաբանությունը, երբ որ երկրի ղեկավարը սատարում է այս ամեն ինչը ու էլ ավելի խորացնում հակասությունները` մենք մնալու ենք հիվանդ, քրեական գործերից ուրախացող հասարակություն` իր բոլոր հետևանքներով:
Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների
Կարդացեք նաև
- Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան
- Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան
- Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ