Նախօրեին Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսային վարակի 8952 դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել են Մոսկվայում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նոր դեպքերի գերակշռող մասը գրանցվել է Մոսկվայում, որտեղ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 2367-ով:
Բացի այդ 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8212 հիվանդ, մահացել՝ 181-ը:
Այսպիսով, Ռուսաստանում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս 396575 է կազմում: Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 167 469 մարդ, մահացել՝ 4555-ը: