f

Անկախ

Որքանո՞վ է «Իմ քայլի» «երկքայլային կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ համազեկուցողների վերջին հայտարարությանը. Մակինյան


Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում, գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Նա մասնավորապես ներկայացրել է գործողությունների հերթականությունը եւ նշել, որ ցանկանում է լսել իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքանով է այդ նախագիծը համապատասխանում ԵԽԽՎ վերջին հայտարարությանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Իմ քայլը» խմբակցության «իրավական գիգանտների» նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» փաստական նկարագրություն՝

1.Քայլ առաջին՝ հնարավորինս կարճ ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում ՝ նախատեսելով Ազգային ժողովի իրավասությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։

2. Քայլ երկրորդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելու անմիջապես հետո սահմանադրական փոփոխությունների ընդունում՝ փոփոխելով Սահմանադրության 213-րդ հոդվածը եւ նախատեսելով նոր սահմանադրական դատարանի ստեղծում՝ ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի եւ այն հանգամանքի, որ Սահմանադրության «եզրափակիչ եւ անցումային» դրույթներում հնարավոր չէ իրականացնել փոփոխություններ։ Սրան զուգահեռ կկատարվեն փոփոխություններ մի շարք օրենսդրական ակտերում՝ նախատեսելով սահմանադրական դատարանի «հին դատավորների» սոցիալական երաշխիքները։

Հ.Գ. Կցանկանայի լսել քաղաքական իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքան է նշված «երկքայլային պարզունակ կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությանը։

Ամրամ Մակինյան ՖԲ Գրառում

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին