Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 1-ին՝ իր ծննդյան օրը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության թեստ են հանձնել և թեստի պատասխանը դրական է եղել:
«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որեւէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել եւ թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, եւ փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք: Պարզ է, որ ընտանիքիս մնացած անդամները ինձնից են վարակվել: Կփորձեմ աշխատել նաև այս իրավիճակում, որքան պայմանները թույլ տան: Մեր մտահոգությունը այս պահին այն է, որ մեր տատիկ պապիկներին հանկարծ վարակած չլինենք»,-ասաց նա և կրկին կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները: