f

Անկախ

Փորձել են խոչընդոտել ու զենք են յուրացրել. ՀՀ-ում նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի գնման մրցույթի գործի շրջանակում. «РИА Новости»


Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել` Պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Քրեական գործը հարուցվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության կողմից: Բացի փաստաբանի գործունեությանը խոչընդոտելուց, կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար:

Ըստ գործակալության զրուցակցի` քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայություն ստացված նյութերի հիման վրա, ըստ որոնց, այն բանից հետո, երբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է առաջին քրեական գործը` զենքի գնման մրցույթի տապալման պատճառով, պաշտպանության փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է ORSIS ընկերության փաստաբանին համոզել հրաժարվել իրավապահ մարմիններին ներկայացրած բողոքներից:

Բացի այդ, 2019 թվականի սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն առանց մանրամասներ ներկայացնելու հաստատել է նոր քրեական գործի հարուցումը:

ՀՀ պաշտպանության նախարարություն քրեական գործեր

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին