Ինֆեկցիոն հիվանդությունների իտալական ազգային ինստիտուտի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել կորոնավիրուսը, ինչը կարող է օգնել պատվաստանյութի մշակմանը: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցային: Գրում է Gazeta.ru-ն:
Սպերանցան բացատրել է, որ վիրուսի մեկուսացումը մեծ հնարավորություններ է բացում դրա ուսումնասիրության համար և կարող է նպաստել ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է կանխել դրա տարածումը:
Նախարարը նշել է, որ այս հայտնագործությունը «մատչելի կլինի ողջ միջազգային հանրության համար»:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսը: