f

Անկախ

Գլխավոր հարկադիր կատարողը հանդիպում է անցկացրել ծառայության Սյունիքի մարզային բաժնում, մասնակցել նոր շենքի բացմանը


Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային երկօրյա այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին՝ տեղում ծանոթանալու բաժնի առկա խնդիրներին եւ աշխատանքի կազմակերպմանը:

Մինչ հանդիպում-խորհրդակցությունը Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լեւոն Բալյանը, Արամ Կարախանյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախ շրջայց են կատարել Սիսիանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, ապա Կապանում մասնակցել Սյունիքի մարզային բաժնի վերանորոգված շենքի բացման արարողությանը։

Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպում-խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանը հատկապես կարեւորել է Ծառայության գործունեության արդյունավետության ապահովմանն ու բարձրացմանն ուղղված համալիր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաեւ ընդգծել հասարակության հետ շփումներում հարկադիր կատարողի ունեցած առանցքային դերն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակն իրակացնելիս։

Ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների ընդունելության ժամանակ հանրային առողջության պահպանման նպատակով Պարետի կողմից սահմանված կանոնների խիստ պահպանմանը։ Քաղաքացիների սպասարկումն առավել հարմար եւ անվտանգ կազմակերպելու նպատակով առաջարկվել է Ծառայության մարզային բաժնի եւ բաժանմունքների վարչական շենքերում հատկացնել առանձին տարածք։

Սյունիքի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է  ներկայացրել Ծառայության մարզային բաժնի աշխատանքի կազմակերպմանը եւ տարբեր կատարողական վարույթների իրականացմանն առնչվող հիմնական խնդիրները։  

Հանդիպում-քննարկման ժամանակ  Սերգեյ Մեղրյանը լսել է նաեւ աշխատակիցների դիտարկումներն ու առաջարկությունները: Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
Ավելին
Ավելին