Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով առաջացած անկարգությունների պատճառով պարետային ժամ է հայտարարել և Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին ևս ներգրավել: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտարարություն տարածել է քաղաքապետի թվիթերյան էջը։
«Քաղաքապետ Բոուզերը կարգադրել է մայիսի 31-ին 23:00-ից մինչև հունիսի 1-ի առավոտյան ժամը 06:00 պարետային ժամ հայտարարել։ Նա նաև տեղակացրել է քաղաքի ոստիկանության վարչությանն աջակցելու նպատակով Ազգային գվարդիայի ներգրավման մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Արիզոնա նահանգի նահանգապետ Դագ Դյուսին որոշել է պարետային ժամ հայտարարել ամբողջ տարածաշրջանում ՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով առաջացած անկարգությունների պատճառով: