f

Անկախ

ԱՄՆ-ն մեկ շաբաթ է, COVID 19-ից բացի նաև ցույցերի և անկարգությունների ճիրաններում է․ ի՞նչ զարգացումներ են հնարավոր


ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները և անկարգությունները կարող են դառնալ ամենամասշտաբայինը վերջին տասնամյակներում։ 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը ոստիկանի կողմից արդեն մեկ շաբաթ է, քաոսի է վերածել ԱՄՆ-ն։ Մասնագետները տեղի ունեցող ցույցերի մասշտաբայնությունը համեմատում են 1968-ի ցույցերի հետ, երբ  քաղաքացիական իրավունքների համար պայքարի առաջամարտիկ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանությամբ սկիզբ առան անկարգություններով ուղեկցվող ցույցեր, իսկ այդ տարեթիվն ԱՄՆ պատմության մեջ ամրագրվեց որպես շրջադարձային փոփոխությունների տարի։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանն «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն ասում է, որ նման զարգացումներ ԱՄՆ-ում տեղի են ունենում պարբերաբար, սակայն այս անգամ դրանք առանձնահատուկ են, քանի որ տեղի են ունենում նոր կորոնավիրուսի համավարակի և սպասվող նախագահական ընտրությունների պայմաններում։

Minneapolis-riots.jpg

«Բնական է, որ այս իրավիճակը տարբեր քաղաքական և հասարակական շարժումներ պետք է իրենց շահերին համապատասխան օգտագործեն։ Հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ  բողոքի և անկարգությունների զանգվածային գործողություններ են տեղի ունենում, որոնք հաճախ  ուղղորդվում են բռնություններով, մարդկանց գույքի ոչնչացմամբ։ Իրավիճակն  ըստ  էության դուրս են եկել վերահսկողությունից, և ԱՄՆ կենտրոնական իշխանությունները ստիպված են դիմել ազգային գվարդիայի օգնությանը՝ ցուցարարներին խաղաղեցնելու համար»,- ասում է Սարգսյանը։

Խոսելով ցույցերի մասշտաբներից՝ Սարգսյանն ասում է․ «Այս պահի դրությամբ գործ ունենք բավականին խոշոր ցույցերի հետ։ Ընդհուպ հարցը հասել է նրան, որ անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել ԱՄն նախագահին որոշ ժամանակով տեղափոխել Սպիտակ տանը գործող ստորգետնյա բունկեր։ Նման բան, գոնե հասարակությանը հայտնի, մեկ էլ տեղի էր ունեցել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ»։

Հարցին, թե որքանով է ճշմարտանման տեսակետը, թե տեղի ունեցողը գունավոր հեղափոխությունների ներամերիկյան դրսևորումն է, Սարգսյանն ասում է, որ մասնագիտական շրջանակներում  նաև նման տեսություն կա։ 

800x01590837986.jpg

«Իհարկե,  այս բողոքի ակցիաները տարբեր դրդապատճառներ ունեն։ Կորոնավիրուսի հետևանքով մարդկանց ֆինանսական իրավիճակն էլ է բավականին լարվել,  մարդիկ ամիսներ շարունակ տանը նստած են, ֆինանսական խնդիրներ ունեն, չնայած պետությունն օգնության ձեռք մեկնել է, բայց կրած վնասներն  անհամեմատ ավելի մեծ են։ Այս բոլոր խնդիրները կուտակվել են և արդյունքում այսպիսի մեծ պայթյուն  տեղի ունեցավ  հասարակական անկարգությունների տեսքով։ Իշխանություններն ամեն կերպ փորձում են բողոքի գործողությունների դեմն առնել, անգամ կազմակերպիչներին որակել որպես ահաբեկիչներ և այլն»,- ասում է Սարգսյանը։

Նա մտավախություն է հայտնում, որ համավարակի պայմաններում նման զանգվածային հավաքները կարող են նպաստել նոր կորոնավիրուսի երկրորդ ալիքին ԱՄՆ-ում․ այստեղ ամիսներ շարունակ իշխանությունները պայքարում են վիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու ուղղությամբ՝ այդպես էլ շոշափելի հաջողություններ չարձանագրելով։ Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի շուրջ 30 տոկոսն ԱՄՆ-ում է արձանագրվել։ Այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցում է 1,8 մլն-ը։

Սարգսյանի կարծիքով՝ վիրուսի երկրորդ ալիքի դեպքում շատ ավելի ծանր հետևանքներ կլինեն, այդ թվում և տնտեսական։ Նշենք, որ ներկա դրությամբ համավարակի հետևանքով շուրջ 40 մլն ամերիկացի է գործազուրկ դարձել։

 Հարցին, թե ինչ զարգացումներ և հանգուցալուծում է հնարավոր՝ Սարգսյանն ասում է, որ բարդ է կանխատեսելը։ «Այստեղ չափազանց կարևոր է դատարանների աշխատանքը, որպեսզի արագ կարողանան պատժել իրավախախտներին՝ թե ոստիկանական անհամաչափ ուժ կիրառողներին, թե օրենք խախտած ոչ խաղաղ  ցուցարարներին։ Իրավապահ և դատական համակարգի օպերատիվ աշխատանքի արդյունքում կարող են որոշակի փոփոխություններ տեղի ունենալ հասարակական տրամադրություններում։ Իրավիճակը որոշակիորեն կարող է թեթևացնել նաև նոր կորոնավիրուսի համավարակից տուժածներին երկրորդ օգնությունը․ ԱՄՆ կառավարությունը կարող է փորձել 2-րդ տրանշով օգնություն տրամադրել մարդկանց»,- ասում է նա։ 

Անդրադառնալով բողոքի ակցիաների ազդեցությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի վրա՝ Սարգսյանն ասում է, որ իրավիճակը պարզ կլինի մի քանի օրից, երբ կհրապարակեն հասարակական վստահության թարմ ցուցանիշները։ Իսկ առայժմ, ըստ նրա, Թրամփի նկատմամբ հանրային վստահության շոշափելի անկում չի արձանագրվել։ 

Դոնալդ Թրամփը մինչ ցույցերն էլ խիստ քննադատությունների թիրախում էր, նրա ընդդիմախոսները մեղադրում են  ԱՄՆ նախագահին, որ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքար չի կարողանում կազմակերպել։

«Թրամփը շատ ակտիվ հարվածներ է ստանում ընդդիմախոսներից, բայց դասական ընտրական պրոցեսները դեռևս չեն սկսվել, քարոզչությունն ամբողջությամբ չի մեկնարկել։ Երբ սկսվի, նոր ամբողջությամբ պարզ կլինի, թե Թրամփի դիրքերն ինչպիսին են,- ասում է Սարգսյանը՝ հավելելով,- Թրամփը դեռ գործելու ժամանակ ունի և առաջիկա մի քանի ամիսներին կարող է համոզել ամերիկացիներին, որ լավագույն օրերը դեռ առջևում են»։

800x01590837988.jpg

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիս նահանգում ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ընթացքում սպանվել է 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Իր մեքենայում նստած քաղաքացին կասկածելի է թվացել ոստիկաններին։ Նրան պահանջել են մեքենայից դուրս գալ, ապա պառկեցրել են ասֆալտին՝ ձեռնաշղթաներ հագցնելու համար։ Ձեռնաշղթաներ հագցնող ոստիկանը մի քանի րոպե շարունակ ծնկով սեղմել է քաղաքացու վզին՝ անտեսելով նրա շնչակտուր ձայնը, թե չի կարողանում շնչել։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել է հիվանդանոցում։ Միջադեպը  «Սև կյանքերը կարևոր են» խորագրով  խաղաղ բողոքի ակցիաների սկիզբ դարձավ։ Այնուհետև բողոքի ակցիաները գնալով ընդլայնվեցին և այլևս խաղաղ բնույթ չեն կրում․ ցուցարարներն այրում են ոստիկանական մեքենաներ, շենքեր ու շինություններ, ջարդուփշուր անում իրենց առջև հայտնված ամեն բան։ ԱՄՆ 40 քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարված, հասարակական կարգը վերականգնելու համար գործի է դրվել ազգային գվարդիան: Սա ԱՄՆ ռազմական ուժերի հատուկ ստորաբաժանում է, որը արտակարգ իրավիճակներում գործի է դրվում երկրի ներսում, ինչպես նաև հատուկ դեպքերում ռազմական գործողություններ է իրականացնում ԱՄՆ սահմաններից դուրս։

Հայտնի է, որ բախումների ընթացքում զոհվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների 50 աշխատակից, ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ, զոհեր կան նաև ցուցարարների շարքում, սակայն ԶԼՄ-ներում ստույգ թիվ չի հրապարակվում։

Միևնույն ժամանակ որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից և ոստիկանական ուժերի գերբեռնվածությունից, կողոպտում են իրենց հասանելի ամեն բան՝ խանութներ, բանկեր, գրասենյակներ։

ԱՄՆ Աշխարհում Բողոքի ակցիա Սուրեն Սարգսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նոր որոշում. ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաեւ մարզային ԲԿ-ներում
«Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ ամսվանից կսկսի նոր կանոնավոր չվերթներ դեպի Հուրգադա
Օրենքով թույլատրվելու է նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին պլանավորել 4-րդի սեռը
Հայաստանը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի ՌԴ-ից
ԱԻ նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա
Հայաստանից Սլովակիա արտահանումն աճել է ավելի քան 150 անգամ. արտահանվել են հագուստի, անկողնու պարագաներ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երեք դեպք
Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք․ Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան․ Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ․ Մ․ Մինասյան
Արթուր Ավետիսյան. «Ոչ միայն մեր, այլև ողջ ժողովրդի անունից ենք հանդես գալիս, առավել ևս հիմա»
Նկարներում պատկերված է Իշխանասարի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով տեսանելիությունը. Ղարամյան
ՀՀ դատախազությունը՝ Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Գեղարքունիքի, Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերում 5 դպրոցների մոդուլային շենքեր կկառուցվեն. Հատկացվեց 500 մլն դրամ
Անդրանիկ Քոչարյանն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները. կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին․ Ժուռնալիսների միությունը՝ «Իմ քայլին»
Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը. Արա Զոհրաբյան
Գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը քառապատկվում է․ Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն բացառիկ ռեկորդ է սահմանել
Կան վայրեր, որտեղ ռելիեֆը բարդ է, և հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա դա են անում, մեր զինուժն էլ հետևում է, որ առաջ չգան. Գնել Սանոսյան
Այս իշխանությունն ամեն օր կործանում է հայրենիքն ու մարդկային ճակատագրեր․ մեր երկիրը շանս չունի, եթե օր առաջ չազատվի այս աղետալի համավարակից․ Արման Սաղաթելյան
Մեզ 7 ամիս է աշխատավարձ չեն վճարում ու չեն ապահովում գործարանի անվտանգության խնդիրը. նաիրիտցիները բողոքի ակցիա արեցին Կառավարության մոտ
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ
Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան
Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր
Եթե հանձնենք այդ բարձունքը, խնդիրներ ենք ունենալու. Մովսես Հակոբյան. NEWS.am
Կառավարությունը հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
Նիկոլ Փաշինյանն ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծել
Ավելին
Ավելին