Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հայտարարել է, որ երկրում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 800 հիվանդով աճել է։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին նախարարը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում։
Նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում 35600 թեստ է արվել և գրանցվել է կորոնավիրուսի 839 նոր դեպք:
Բացի այդ, COVID-19- ից մեկ օրում մահացել է 25 հիվանդ, որի արդյունքում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 4540-ի:
Մինչ օրս երկրում հաստատված դեպքերի թիվը 163.942 է:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրում հունիսի 1-ից կարանտինի թուլացման մասին: