Ճապոնիայի արևելյան ափերի մոտ սեյսմոլոգները 5,3 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել:
Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են միջազգային կոորդինացված ժամանակով 21:02-ին։
Երկրաշարժի օջախի խորությունը 90.3 կմ է կազմել:
Զոհերի և ցունամիի առաջացման վտանգի մասին տեղեկություն չի հաղորդվել:
Ավելի վաղ Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: