f

Անկախ

ՀՀ-ում թեստերի արտադրությունը մեկնարկել է. վաղը 1-ին խմբաքանակը կլինի. օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել. Ավինյան


Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ եւ համավարակի տարածման տարբեր փուլերում մենք ունեցել ենք որոշակի ճշգրտումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Անցած 5 ամիսների ընթացքում երկու ռազմավարական փուլ կարող ենք առանձնացնել. Առաջինը մինչեւ ապրիլի կեսրն ընկած հատվածն էր՝ մոտ 6 շաբաթ, տեղաշարժի եւ տնտեսական սահմանափակումներ ենթադրող, որոնք ուղեկցվել են առողջապահական համակարգում կարողություններն ընդլայնելու, թեստավորման բավարար հնարավորություններ ստեղծելու համար:

Այս խնդիրը բավարար չափով կատարվել է, եւ առողջապահական համակարգն այսօր սպասարկում է փաստացի բավականին մեծ ծավալով դեպքերի:

Մենք նաեւ նախաձեռնել ենք թեստավորման հնարավորություն Հայաստանում եւ ներկրված100 հազար ռեագենտների արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղը առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կարողությունները գնահատվում են, որ օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել»,-ասաց Ավինյանը:

Երկրորդ փուլը, ըստ նրա, եղել է մինչեւ մայիսի ավարտը՝ կրկին մոտ 6 շաբաթ, սահմանափակումների թուլացման ռեժիմով, անվտանգության եւ վարքագծային կանոնների ներդրմամբ. «Այս փուլում մենք աստիճանաբար բացվել ենք: Այդ ընթացքում, բնականաբար, ունեցել են վարակի տարածման աճ, ինչպես բոլոր երկրներում է: Բայց իմ գնահատմամբ, վարակի տարածման արագությունն ու ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի:»:

Հայաստան Տիգրան Ավինյան թեսթ

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել. օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն է (ուղիղ)
Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչու՞ դիրքերում չէ. Գևորգ Պետրոսյան
«Մի բան ասում ենք, հակառակն անում»․ կրթության փորձագետ
«ՎԵՏՕ» շարժման անդամներից մի քանիսը, այդ թվում՝ Նարեկ Մալյանն ազատ արձակվեցին․ ուղիղ
Իմունաբանը՝  COVID-19 վարակի կանխարգելման տարբերակների  մասին
Միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը. Թաթոյան
Անհանգստություն եմ հայտնում Ստյոպա Սաֆարյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ. «5-րդ ալիքի» տնօրեն
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը գտնվում են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում
Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ վճարվելու է ամբողջությամբ՝ առանց ընտանեկան դրամագլխի
Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը». Թևանյան
Ի՞նչ քաղաքական խնդիր էր հետապնդում Էրդողանը․ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը և քաղաքակիրթ աշխարհը
Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները
Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի. Ծառուկյան
Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են. ուղիղ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արտակարգ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Երեք կուսակցություններն ԱԺ որոշման նախագիծ են մշակել. առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը
«Ճգնաժամն ընդամենը խաղի կանոնների փոփոխություն է․ բիզնեսում հաղթելու են ուժեղագույնները»․ Վահրամ Միրաքյան
Կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխման է սպասում ընդամենը 1 մարդ. Հունիսի սկզբին այդ թիվը հասել էր մինչև 300. Թորոսյան
Փաշինյանի ՖԲ էջում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ապատեղեկատվության վրա հղում է դրված․ Վարդան Ոսկանյան
Կասկած չկա, որ մեր Զինված ուժերը կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը. Փաշինյան
Wizz Air Abu Dhabi-ն Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել
15 քաղաքացի բերման է ենթարկվել Արարատի մարզի բաժիններ. ՎԵՏՕ շարժման հայտարարությունը
Բոլոր հրետակոծությունները լռեցվում են դիպուկահար կրակոցով. արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ. Տոնոյան
Ավելին
Ավելին