f

Անկախ

Երբ Լուսինեն երգում էր, հրեշտակները բազմությամբ իջնում էին Մայր աթոռ... այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է


Երբ  Լուսինեն  երգում  էր, հրեշտակները բազմությամբ  իջնում  էին  Մայր աթոռ... այսօր  Լուսինե  Զաքարյանի  ծննդյան օրն է   «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը»:

Լուսինե Զաքարյանի մասին ասել է Պարույր Սևակը: Այսօր՝  հունիսի 1-ին ծնվել է հայ հոգևոր երգերի անվանի կատարող Լուսինե Զաքարյանը:

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի ստեղծումը ուխտի նմանվող մի նպատակ էր, որն իր ավարտին հասավ  2019-ի հունիսի մեկին՝ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը։  Երևանի Եզնիկ կողբացի 42 հասցեում ուղիղ մեկ տարի առաջ բացվեց երգչուհու տուն-թանգարանը։

 Այս օրերին թանգարանը չի գործում միայն համավարակի պատճառով։ Նրա  ամուսնու՝ Խորեն Պայլանի մահից հետո  տունը ժառանգել էին Պալյանի զարմիկները, որոնք բնակարանը թանգարանի վերածելու հարցում երկար տարիներ համաձայնության չէին գալիս: Ինչևէ, տուն-թանգարանն այսօր իրողություն է և իր այցելուներին պատմում է Լուսինե Զաքարյան անկրկնելի երևույթի մասին, որի ձայնն աստվածային էր։  

Իսկական անունն է Սվետլանա, որը «թարգմանվել» է Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից Լուսինեի: Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար, ասել է կաթողիկոսը։  1937 թ. հենց այս օրը Ախալցխայում (Ջավախք) ծնվել է Լուսինե Զաքարյանը: 1952թ.-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է երաժշտական դպրոց հաճախել։ 1957թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, և շուտով նրա տաղանդը արդեն բացահայտ էր։ Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրել է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է եղել: Այնուամենայնիվ, Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրել է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է եղել Կաթողիկոսի համար:

Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով՝ նա պատվիրել է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորել է իր ողջ կյանքի ընթացքում: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորել է հայերեն և գրաբար, և նվիրվել հայ հոգևոր երաժշտությանը: «Նա իր առաջին «մկրտությունը» ստացավ Էջմիածնում: Նա պատկերացում էլ չուներ այդ ամենի մասին, բայց շատ էր սիրել երգել «Ավե Մարիա» և այլ երգեր»,- նշել է Խորեն Պալյանը: Նա կարողացել է անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացել է եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:

Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ:  Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան: Լ. Զաքարյանը մահացել է 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին:

Վազգեն Առաջին վեհափառը, ընդառաջելով երգչուհու վերջին ցանկությանը, թույլատրեց, որ նրա դին հանգչի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: «Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Լուսինե  Զաքարյան տարեդարձ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ
«Հրապարակ». Ծառուկյանի խնամին բուժում է ստանում Գերմանիայում
«Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ
«Ժողովուրդ». ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ
«Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա
Սպիտակ Տան խոսնակի ակնարկը վերաբերում է Հայոց Ցեղասպանության հուշարձանի պաշտոնական անվանակոչմանը, ոչ թե պատմական իրողությանը
Խոշոր հրդեհ Նորամարգում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
«Իրատես».մինչեւ սեպտեմբերՏիգրան Ավինյանը կհեռանա՝ տեղը զիջելով Հարությունյանին
Հոսանքազրկում Երևանում և 2 մարզերում
«Ժողովուրդ» .Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով բավականին շահագրգռված է վերջինիս հարազատ եղբորորդին
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թեւը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը
«Հրապարակ». ՍԴ դատավորներից զենքը չեն վերցրել, բա որ կիրառե՞ն
«Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից, պետպատվեր չի իջեցնելու
«Հրապարակ». «Գնամ ՍԴ, որ Հրանտ Նազարյանի օ՞րն ընկնեմ»
COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է  ԱՀԿ-ին
Հայտնի է դարձել Էննիո Մորիկոնեի մահվան պատճառը
Նիկոլ Փաշինյանի "իսրայելական" ստերը (լուսանկար)
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն  աճել է
Անցնող շաբաթն աշխարհում
Ավստրալիայում COVID-19- ի բռնկման պատճառով 6,6 միլիոն մարդ կմեկուսացվի
ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիան   սպառել է  ՄԻԱՎ-ի դեմ  դեղամիջոցների  պաշարները
Պոմպեոն Ռուսաստանի  և  թալիբների  «դավադրության»  գործով   Կոնգրեսում  լսումների  է հրավիրվել
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում. Փաշինյանը համեմատեց Հայաստանն ու Իսրայելը
Ավելին
Ավելին