РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը և իր երկիրը չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը», -հայտարարել է Թուրքիայի ղեկավարը Կիև ուղևորվելուց առաջ:
Նրա խոսքերով ՝ Անկարան շարունակում է հետևել Ղրիմի թաթարների վիճակին:
2014-ի մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: