ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կունենա «ամենահզոր զենքը», որը երբևէ գոյություն է ունեցել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Շուտով մենք վայրէջք կկատարենք Մարսի վրա և կունենանք ամենահզոր զենքերը, որոնք երբևէ կարելի էր պատկերացնել պատմության ընթացքում», - ասել է Թրամփը:
Նա չի բացատրել, թե ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը, բայց նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ մշակումներին:
Թրամփը նաև հայտարարել է, որ սկզբունքորեն «չի կարողանում հավատալ» այդպիսի զենքի առկայությանը, բայց դրա նախատիպերն անձամբ տեսել է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները գերհզոր զենք են մշակել, որը 17 անգամ զարգացնում է արագությունը, քան բոլոր նմանատիպ հրթիռները: Նա կանխատեսել էր, որ այն կդառնա ամենաարագն աշխարհում: