Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայամանագրերի կնքման, հաշվառման եւ վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարեկ Թադեւոսյանը Faceboook-ի իր էջում հայտնում է, որ իր դիմումի համաձայն այլեւս չի աշխատելու քաղաքապետարանում:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, կոլեգաներ եւ քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երեւանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված եւ օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով: Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:
Քաղաքապետարանում դեռեւս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր եւ հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:
Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր եւ հարազատ մայրաքաղաք Երեւանը կունենա արժանի քաղաքապետ»:
Նշենք, որ Նարեկ Թադեւոսյանը ՀՀԿ Արաբկիրի տարածքային կամզկերպության նախագահն է: