Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8863 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, երկրի 85 շրջաններում ընդհանուր առմամբ 423 741 դեպք է հայտնաբերվել:
Մեկ օրում նաև 182 մահվան դեպք է հայտնաբերվել: Ռուսաստանում այս ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից 5037 հիվանդ է մահացել։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,9 միլիոնը։