f

Անկախ

ՀԷՑ-ին 25 մլն դոլար վարկ է տրամադրվել


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում երկրում էլեկտրաէներգիայի միակ մատակարար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) բաշխիչ ընկերությանը՝ օժանդակելու կորոնավիրուսային համավարակի պայմաններում բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարելու կայունությանը։  Այս մասին տեղեկացնում են ՎԶԵԲ-ից։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաֆինանսավորում է այս նախագիծը $ 20 միլիոն վարկով:

Վարկի նպատակն է․ ամրապնդել ՀԷՑ-ի իրացվելիությունը և ապահովել ընկերության շարունակական կայունությունն ու գործունեության բարձր որակը: Սա ՎԶԵԲ-ի առաջին ներդրումն է Հայաստանում Կենսական ենթակառուցվածքների աջակցության հիմնադրամի ներքո, որը Բանկի ջանքերի առանցքային մաս է կազմում կոմունալ ծառայությունների մատուցման ապահովման գործում՝ չնայած համավարակի տարածմանը։

Ծրագիրը հանդիսանում է ՎԶԵԲ-ի Կայունության ծրագրի մի մաս, որը ստեղծվել է կորոնավիրուսային պանդեմիայի ազդեցությունից տուժած՝ առկա հաճախորդների իրացվելիության և ընթացիկ կապիտալի անմիջական կարճաժամկետ կարիքների բավարարման նպատակով։

«Համավարակը բացասաբար է ազդում տնտեսության և հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը վճռորոշ է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք ընկերությանը, որի հետ ամուր գործընկերություն ունենք Հայաստանում», ասել է ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:

Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ՎԶԵԲ-ը համագործակցում է ՀԷՑ-ի հետ, և Բանկն արդեն իսկ տրամադրել է 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ ընկերությանը աջակցելու նպատակով: Այդ ֆինանսական միջոցների օգնությամբ ֆինանսավորվել են էներգաարդյունավետության միջոցառումները, ներառյալ ցածր լարման ենթակառուցվածքի բարելավումն ու արդիականացումը՝ կորուստները նվազեցնելու նպատակով, ինչպես նաև հաշվիչների տեղադրումը՝ մատակարարման որակը բարելավելու նպատակով։ Աջակցությունը վճռորոշ դերակատություն ունեցավ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի ընդհանուր արդյունավետության բարձրացման, ցանցի կորուստների նվազեցման և էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման գործընթացում։ 

Էներգաարդյունավետության խթանումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է 1,36 միլիարդ եվրո երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

ՀԷՑ վարկ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին