f

Անկախ

Պաշտպանների կողմից իրենց իրավունքի իրացումը երբեք չի կարող դիտարկվել չարաշահում. Վարդևանյան


Գլխավոր դատախազը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերին չի մասնակցում, միգուցե դրա համար բավարար տեղյակ չի կամ իրեն ճիշտ չեն զեկուցում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում երեկ գլխավոր դատախազը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ պաշտպանների միջնորդությունների պատճառով՝ նշելով, թե «պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծն ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայությունն է»: Վարդևանյանը նշեց, որ վերջին անգամ խափանման միջոցի հարց բարձրաձայնվել էր 2019 թ. նոյեմբեր ամսին:

«Թե դրանից հետո քանի՞ դատական նիստ է եղել: Կարծում եմ առնվազն դա նաև հարգալից վերաբերմունք չէ այդ գործով մասնակցող դատախազների նկատմամբ, որովհետև խոսում ենք տասնյակից ավելի դատական նիստերի մասին և այդ նիստերին խափանման միջոցի հարց չի քննարկվել: Երևի, գլխավոր դատախազը մոռացել է նշել Աննա Դանիբեկյանի մասին, որովհետև Աննա Դանիբեկյանն է այն դատավորը, որը դեկտեմբերի 10-ից մեկնում է արձակուրդ, Աննա Դանիբեկյանն է, որ մարտ ամսից մինչև մայիս դատական նիստերին չի գալիս, առհասարակ դատարան չի գալիս, չի աշխատում: Մի դեպքում առողջական խնդրի մասին էր խոսում, հետագայում նաև՝ արձակուրդ մեկնելու: Այս բոլոր հանգամանքները չի՞ դիտարկվում դատական նիստերի տեսանկյունից, թե դա չի նկատվում: Չեմ հասկանում՝ ինչպես կարող է չնկատվել»,-ասաց Վարդևանյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանի գործողություններին, ապա Վարդևանյանը գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց ՄԻԵԿ 6-րդ հոդվածի կարգավորումների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանի իրավունքների վրա:

«Երևի դրա մասով էլ որոշակի անճշտություն կա գլխավոր դատախազի պատկերացումներում , որովհետև պաշտպանների կողմից իրենց իրավունքի իրացումը երբեք չի կարող դիտարկվել չարաշահում: Մեր իրավական համակարգում միակ անձը, ով համակարծիք է եղել գլխավոր դատախազի հետ, Արմեն Դանիելյանն է, երբ նույնիսկ առհասարակ թույլ չտվեց դիրքորոշում ներկայացնել պաշտպաններին»,- նշեց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ եթե գլխավոր դատախազը խոսում է նաև «իրավական պետություն» և նմանատիպ այլ ձևակերպումներով, ապա չի կարող Հայաստանում լինել նման դատավարություն, որ պաշտպանները չունենան իրավունքներ:
Բացի այդ՝ Վարդևանյանն հասկանալի համարեց, թե ինչպես էր ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ-ում վերածվել կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հարցուպատասխանի:
«Եթե ԱԺ կանոնակարգով նախատեսված նման կարգավորում կար, ապա դա իսկապես հետաքրքիր կլիներ: Գուցե այլ անձինք էլ հնարավորություն ունենային օգտվելու, ստացվում է՝ գլխավոր դատախազը ցանկացած գործի վերաբերյալ պետք է գա և մանրամասներ ներկայացնի »,- նշեց նա, ապա ավելացրեց. «Չեմ կարող չասել նաև, որ,եթե ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը դատախազության գործունեության վերաբերյալ հարցերի փոխարեն ուղղակիորեն խոսում է, նույնիսկ իրավաբանության հետ աղերս չունենալով «գնահատականներ» է տալիս, իսկ դրան գլխավոր դատախազը կտրուկ արձագանքելու փոխարեն, նույնիսկ կանխելու փոխարեն շատ համբերատար մանրամասներ է հայտնում, ևս մեկ անգամ ընդգծում է Ռոբերտ Քոչարյանի գործի քաղաքականացված բնույթը»:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազի գնահատմամբ կան բոլոր հիմքերը դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլ անցնելու համար, Վարդևանյանը պատասխանեց. «Եթե գլխավոր դատախազը նման մանրամասներ է հայտնում, նաև թող պարզաբաներ, թե որոնք են այդ հիմքերն այն պարագայում, երբ միջնորդությունների փուլը իրենից հեն ենթադրում է միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, այդ ինչպե՛ս է ստացվում, որ դրա հակառակի վերաբերյալ հիմքեր կան: Իսկապես ինձ հետաքրքիր լիներ լսել այդ հիմքերի մասին, այն պարագայում, որ ինքս ներգրավված լինելով այդ վարույթում նման հիմքեր չեմ տեսնում»:

Ըստ Վարդևանյանի՝ դատախազության մեկնաբանությունը ծայրաստիճան միակողմանի է:

«Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազը մեղադրանքի կողմն է ներկայացնում, բայց միաժամանակ դատախազությունն իրավունքի գերակայությունն ապահովող մարմիններից մեկը պետք է լինի ՀՀ-ում»,- ասաց Վարդևանյանը:

Անդրադառնալով՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ դատախազի հայտարարությանը՝ փաստաբանը նշեց, որ միգուցե թարգմանության խնդիր է եղել, մասնավորապես՝ դատախազը հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ն ՍԴ առաջին և երկրորդ հարցերին չէր անդրադարձել, մինչդեռ՝ Վարդևանյանը նշեց, որ խորհդատվական կարծիքում նշված է, որ առաջին և երկրորդ հարցերին դատարանն անդրադառնալու է երրորդ հարցի միջոցով:

«Ենթադրում եմ, որ դա անգլերենի հետ կապված խնդիր է: Իրենք մշտապես ընդգծում են՝ հայերեն թարգմանությունը: Ենթադրում եմ՝ երևի իսկապես տեքստի հետ կապված որոշակի ընթերցանության և վերլուծելու խնդիր է առաջացել»,- նշեց պաշտպանը: Վերջինս խորհուրդ տվեց ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վերաբերյալ զերծ մնալ մեկնաբանություններից, քանի որ դրա մասին պետք է խոսեն այն իրավաբանները, որոնք հստակ փորձ ունեն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև Սահմանադրական իրավունքի ոլորտում:

«Եթե իմ դիրքորոշման հետ համաձայնվելը սուբյեկտիվ դժվարություններ է առաջացնում, առաջարկում եմ ուսումնասիրել Պրոֆեսոր Ղամբարյանի և Գոռ Հովհաննիսյանի մեկնաբանությունները և հետևություններ անել՝ իրենց գործողությունների ակնհայտ ոչ իրավաչափության վերաբերյալ»,- նշեց պաշտպանը:

Բացի այդ՝ Վարդևանյանը գտնում է, որ իրենց դատավարական հակառակորդը կարող էր մաղթել առողջություն Ռոբերտ Քոչարյանի գործով ներգրավված երկու պաշտպաններին՝ Կարեն Մեժլումյանին և Ինեսսա Պետրոսյանին, ովքեր այժմ պայքարում են իրենց առողջության համար և այդ փաստի ներքո դիտարկեր դատական նիստերը և կալանավորման հարցը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Արամ Վարդևանյան Ռոբերտ Քոչարյան Արթուր Դավթյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին