Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, սլովենացի Յանեզ Կոչիյանչիչը երկարատև հիվանդությունից հետո մահացել է հունիսի 1-ին, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Յանեզ Կոչիյանչիչը 79 տարեկան էր, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2017 թվականին:
1991-2014 թվականներին Կոչիյանչիչը եղել է Սլովենիայի օլիմպիական կոմիտեի նախագահը: