Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը ակումբում:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաև նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի և Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։
«Լոռին» չի արող երարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի և նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։