ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 27-ից փետրվարի 2-ը գրանցվել է 352 դեպք, որից 211-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 97 կենցաղային կանչ, 130 հրդեհի ահազանգ, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 15 դեպք, տուժել է 50 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 22 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 72 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 206 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: