Աշխարհում նոր տիպի COVID -19 կորոնավիրուսի զոհերի թիվը 376 219 է կազմում: Այդ մասին վկայում են Worldometrics պորտալի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ համաճարակի ընթացքում աշխարհում 6,340,574 քաղաքացիների թեսթերի արդյունքը դրական է եղել։
Իսկ 2.88 միլիոն հիվանդներ բուժվել են կորոնավիրուսային վարակից:
Հիվանդության ակտիվ դեպքերի թիվը ներկայումս 3,078,044 է կոչվում, իսկ 53,415 հիվանդ ծանր վիճակում է գտնվում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։