РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է, որ Բրյուսելի հետ առաջիկա առևտրային բանակցություններում Միացյալ Թագավորությունը զիջումների չի գնա տարբեր հարցերի շուրջ: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ խոսքը տարբեր ոլորտներում Մեծ Բրիտանիայի ստանդարտների պահպանման մասին է:
«Ազատ առևտրի մասին համաձայնագրի կարիք չկա, որով նախատեսվում է ԵՄ-ի կողմից մրցակցային քաղաքականության, սուբսիդիաների, սոցիալական պաշտպանության, շրջակա միջավայրի կամ այլնի շուրջ կանոնների ընդունում», - ասել է Ջոնսոնը:
Նրա խոսքով ՝ ԵՄ-ն պետք է ընդունի Լոնդոնի թելադրած կանոնները:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի է այս ոլորտներում ավելի լավ հետևել «ամենաբարձր չափանիշներին», քան ԵՄ գործող չափանիշները:
Ավելի վաղ Միացյալ Թագավորությունը լքել էր ԵՄ-ի կազմը: