f

Անկախ

Ավարտվել է նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, իր 49-ամյա կնոջ հետ նախնական համաձայնությամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և վտանգավոր բռնություն գործադրելով, հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգի է ենթարկել երեք անձի, այդ թվում՝  հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի:

Մասնավորապես՝ ամուսինները, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մարդկանց շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու միասնական դիտավորությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի, որոնցից մեկը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր  արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից, հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք և մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրեկան գումար տան: Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների պահանջը, վերջիններս,  ծեծի ենթարկելով և այդպիսի սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ և 2018թ. ամռանից մինչև 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի նշված բնակիչներից մեկի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ՝ պարբերաբար ծեծի ենթարկելով և դրա սպառնալիքներով՝ ամուսինները ներգրավել են նրան անձեռոցիկների մանրածախ առևտրի մեջ՝  Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպելով նրա կողմից ավտոմեքենաների վարորդներին անձեռոցիկների վաճառքը և վերցնելով դրա արդյունքում ստացված հասույթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին