ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը:
Փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:
Օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում: