f

Անկախ

Մեղավոր եմ, որ վարակվել եմ. հիմա ի՞նչ, որ մահանամ, բոլորով պետք է մահանա՞նք. Փաշինյան


Մեկ էլ Արցախի նախագահի ինաուգուրացիան են անընդհատ պտտում-պտտում. դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի երդմնակալությունից հետո խնջույքին, որի ժամանակ դիմակներով չեն եղել:

«Մենք հիմա որ խոսում ենք բանկերի մոտ կուտակումների մասին, խոսում ենք ոչ թե ճաշակի մասին, այլ կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին: Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել: Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ հունիսի 1-ին, պարզվում է քաղաքապետարաններ են եղել, որ միջոցառումներ են կազմակերպել երեխաների համար. երբեմն տպավորություն է, թե մենք մեր երախաներին ավելի ենք սիրում, քան մեր ծնողներին: 

«ՏԻՄ ղեկավարները պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն, որ հերթերը պահվեն, կանոնները պահվեն: Քաղաքացիներով պետք է իրար ամոթանք տանք, ասենք՝ էս ի՞նչ եք անում, եկեք սթափվենք: Իսկ մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է: Որովհետեւ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև Կառավարությունը, եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են Կառավարությանը բերել իշխանության:

Մենք մի մարմին ենք, մեզ հնարավոր չի տարանջատել ասել՝ սա կառավարությունն է, սա էլ ժողովուրդը: Լավ ենք, վատ ենք, էս ենք: Ես համոզված եմ, որ լավ ենք: Վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց մենք մեր ազատությունը սկսել ենք մեր դեմ օգտագործել: Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ, որ այս ուղերձը տեղ հասնելու է: Ես հավատում եմ, որ մենք իրար հետ այս հարցը կարող ենքլուծել: Սա մի մարդու հարց է, ընդամենը մեկ մարդ պետք է լուրջ վերաբերվի այս ամենին եւ այդ մեկ մարդը դու ես»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ մեղավոր է, որ վարակվել է. ինչ-որ բան այնպես չեմ արել: 

«Եվ ի՞նչ: Ուրեմն եկեք բոլորս վարակվե՞նք: Կամ տնից-տեղից հեռու, եթե ես վատանամ կորոնավիրուսի պատճառով, նշանակում է՝ բոլորս պետք է վատանա՞նք: Կամ որ մահանամ, բոլորով պետք է մահանա՞նք: Ի՞նչ կապ ունի դա:

Առողջապահական համակարգն արել եւ անում է առավելագույնը: Եկեք 3 միլիոնով հիվանդանանք ու ասենք՝ մեզ չեն բուժում: Որտե՞ղ բուժեն»,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկային, որի աշխատողները ավտոբուսում խցկված տուն էին գնում. «Ավտոբուսը տեսաք չէ՞: Գլորիայում արդեն 36 դեպք կա հաստատված: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, է հետո՞: Ի՞նչ անենք, մտնենք սպեցնազո՞վ... ասենք, մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ում ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվո՞ւմ»:

Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին