f

Անկախ

Արայիկ Հարությունյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են. «Մեդիա պաշտպան»


2020թ-ի հունվարի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 188 հոդված, որոնցից 67-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 116-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին այս տասնօրյակում բացասական հոդվածները գերազանցում են։

«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և մյուսների՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին մամուլում եղած փաստերը շարունակում են մնալ չհերքված կամ մինչև վերջ չպարզաբանված։

Մեկ այլ հրապարակման համաձայն, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չի վերանշանակվի։ Փետրվար-մարտ ամիսներին նախատեսված են ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, «որոշվել» է Հովհաննես Հովհաննիսյանին շտապ կարգով դոկտոր կարգել: Նա ժամանակին Կրթության նախարարի տեղակալն էր և, ըստ շրջանառվող լուրերի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու ԵՊՀ ռեկտորի նախընտրելի թեկնածուն է:

Լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը, անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին ու նրա ղեկավարած նախարարությանն ասել է. «Այդ խառնակուտակը նախարարություն անվանելը նույնիսկ մեղք է», և հավելել է, որ Արայիկ Հարությունանը աչքի է ընկել բռնի պահվածքով և որ վերջինս քաղաքականություն չունի. «Քաղաքականությո՛ւն չեմ տեսնում: Կոպիտ, թշնամական միջամտություն է մի հարցում, որից գլուխ չի հանում, ակներևաբար ինչ-որ մարդկանցից է կարծիքներ հարցնում, որպեսզի վերևից տրված հանձնարարությունը մի կերպ հորով-մորով անի: Դրա ապացույցը նրա բռի պահվածքն է, դիմացիններին վիրավորելն ու քրեական գործերով սպառնալը: Ուսուցիչը, գիտնականը, մշակույթի նվիրյալը, չորս հսկա ոլորտ ղեկավարողն ինչպե՞ս կարող է այդպիսին լինել»:

Շարունակվում է նաև «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի և նախարար Արայիկ Հարությունյանի միջև առճակատումը։ Կարեն Վարդանյանը չի ընդունում այն սկզբունքները, որը որդեգրել է նախարարը «Արմաթի» հարցում. «Մենք ոչ թե վախենում, այլ հակառակը՝ խնդրում ենք, որ մրցույթ հայտարարեն, իսկ մեզ շանտաժների մեջ մեղադրող ԿԳՄՍ նախարարը թող մտածի՝ ինքն աշխատելու է, թե ոչ»։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ Արայիկ Հարոթյունյանին մեղադրել է անսկզբունքային լինելու մեջ։ Ըստ Սամսոնյանի՝ մինչև նախարար դառնալն Արայիկ Հարությունյանը խոսում էր, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ: Հիմա, ըստ պատգամավորի, շատ դպրոցներում խորհրդի անդամները ՔՊ կուսակցության անդամներ են, պատգամավորներ ու ավագանիներ են։

Մեդիա պաշտպան Արայիկ Հարությունյան

Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Ավելին
Ավելին