f

Անկախ

Այս դաժան համաճարակը իր ազդեցությունն է թողել նաև գրքի վրա. Ժասմին Հայրապետյան


Լույս է տեսել 13-ամյա ստեղծագործող Ժասմին Հայրապետյանի «Սուպեր Նռանե» վիպակի 2-րդ հատորը՝ «Սուպեր Նռանե, ու երբ նորից ժպտան…»: Դեռ մի քանի օր է անցել, բայց արդեն  համացանցում աննկարագրելի ակտիվություն է տիրում. հազարավոր երեխաներ, նրանց ծնողները ցանկություն են հայտնել ունենալ այն: Ժասմինին վաղուց է նկատել գիր ու գրականություն սիրող մեր հասարակությունըԺասմինը Հայաստանում այս տարիքի միակ երեխան է, ով վիպակ է գրել ու տպագրել: Նրա  «Սուպեր Նռանե»  վիպակը արժանացել է պրոֆեսիոնալ ժյուրիի հավանությանը, և Ժասմինը  որպես պատանի ստեղծագործող արժանացել է  Համայկական գրողների միության հայտարարած «Նոր ոսկեդար» մրցանակին

Ժասմինը  13 տարեկան է, սովորում է Անանիա Շիրակացու անվան միջազգային գիտակրթական համալիրում: Նա  ծնունդով Արցախից է, նրա պապիկը, հայրը ևս մասնակցել են  Արցախյան գոյապայքարին, իսկ տատիկն ու  մայրիկը տարիներով ապրել են նկուղներում, ռմբակոծության տակ, բայց չեն  լքել  իրենց տունն ու երկիրը: Հարյուրավոր հայուհիներ պայքարել են կռվի դաշտում: Նռանեն ևս այդպիսինն է, նա ունի Հայաստանը չարիքից փրկելու առաքելություն և դա անում է հայկական խորհրդանիշներով

Հերոսուհու անունը՝ Նռանե է: Գեղեցիկ անուն է, որն ի դեպ կրում էր Տիգրան Մեծի քույրըՆռանեն 16 տարեկան շատ գեղեցիկ աղջիկ է, ով մի օր հասկանում է, որ օժտված է գերբնական ուժով: Ապա նրա տատիկը բացում է ճակատագրական գաղտնիքը. Նռանեն սուպեր հերոսուհի է, ով պետք է Հայաստանը փրկի չարերից: Նրա զենքերը հայկական են՝ ծիրանի կորիզը, նուռը, ծիրանափողը, Արծվագորգը, Նարեկը: Նա գեղեցիկ է և ուժեղ, բայց ունի մի թուլություն՝ սիրահարվել է չարագործների որդուն: Նա մեր սուպեր Նռանեն է, ով երազում է հաղթել, որպեսզի իրեն լքած ծնողները մի օր լսեն իր մասին և ետ վերադառնան: Նա երազում է հաղթել չարին ու պայքարում է իրեն համակած սիրո դեմ: Գաղտնիքներ, անսպասելի իրավիճակներ, ցնցող բացահայտումներ, սեր, տառապանք, հաղթանակ ու պարտություն…. 

Նռանեի  կերպարով հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ հայ կինը, հայ աղջիկը կարող է լինել ուժեղ, որ նա տարիներ, դարեր շարունակ կողք-կողքի իր ամուսնու, իր որդու հետ պայքարել է հայրենիքի համար

«Անկախ»-ը  զրուցել է պատանի ստեղծագործող Ժասմին Հայրապետյանի հետ:

 -Ժասմին  ջան  նախ  շնորհավորում  եմ, տեղյակ  եմ, որ  օրերս  լույս  է  տեսել   Ձեր   «Սուպեր Նռանե»  վիպակի  2-րդ  հատորը՝  «Սուպեր  Նռանեու  երբ  նորից  ժպտան…»: Կպատմե՞ս  մի  փոքր  վիպակի  սյուժեի  մասինայն  ինչ-որ  չափով   կապ  ու՞նի  այսօրվա  մեր իրականության  հետ

-Շնորհակալ եմ : Երկրորդ մասումիմ հերոսուհին մեծացավ  ինձ հետ ևս մեկ ու կես տարով ու դրանից ելնելով՝  պատմությունն ավելի  հասուն է : Այս մասում ավելի շատ գրել, բացահայտել, ինչու ոչ, նաև հետազոտել եմ մարդու էմոցիաները: Փորձել եմ ցույց տալ այն, որ մարդն ինքն է որոշում , թե ինչ ճանապարհ ընտրի, ինչ որակներ իր մեջ զարգացնի: Այս դաժան համաճարակը ևս իր ազդեցությունն է թողել գրքի վրա՝ գրքում հերոսուհին գտնում է  նման իրավիճակից դուրս  գալու  «դեղը»,  միջոցը, ճանապարհը:

-Գրքիդ  հերոսուհին՝  Նռանենաղջիկ է, ով օժված է գերբնական  ուժով: Մի  քիչ  կպատմե՞ս նրա  մասին:

-Նռանեն 16 ( արդեն 17 տարեկան ) աղջիկ է , ով 16 տարեկանում բացահայտել է իր մեջ գերբնական ուժեր, ապա իր տատիկը պատմել է նրան աղջկա կյանքի ամենամեծ գաղտնիքը՝ այն , որ նա այս աշխարհ է եկել հատուկ առաքելությամբ՝ ամենուր տարածել բարին և փրկել Հայաստանը՝ այն գրավել  ցանկացող  չարագործներից

Նռանեն  բարձրահասակ, շիկահեր աղջիկ է: Նա նրբագեղ է, գեղեցիկ աչքերով ու բարի սրտով: Նրա հիմանական զենքերն են իր մազերը և ահեղ ժապավենը:Նռանեն  իր մեջ մարդկային շատ կարևոր հատկանիշներ է կրում, որոնց շնորհիվ էլ կարողանում է մարդկանց ժպիտ պարգևել, և ամենուր տարածել բարին:

Չարերի դեմ նա պայքարում է նաև հայկական խորհրդանիշներով՝ ծիրանի կորիզ, Արծվագորգ, դուդուկ, Նռան հատիկներ,  «Նարեկ» ,  որոնք աղջկան՝ պետք եղած պահին, ոտքի են կանգնեցնում  և  ուժ  տալիս:

 -Ինչպե՞ս  ծնվեց  վիպակ  գրելու  գաղափարը,  ինչո՞ւ  հենց  ֆանտաստիկ  ժանրում:  Միգուցե Նռանեն  հենց  քո  մեջ  ապրող  աղջիկն   է:

-Շատ են ինձ հարցրել այդ մասին՝ ամառային արձակուրդներ էին, որոնք ես այդ տարիքում չէի սիրում, որովհետև օրերս բավականին անհետաքրքիր էին անցնում : Մի օր էլ նորից գնացի մայրիկիս բողոքելու, որ անհետաքրիր է , չգիտեմ ինչ անել: Մայրս էլ առաջարկեց ինչ-որ բան գրել: Նա դեռ մանկուց ինձ մոտ նկատել էր գրելու, ասմունքելու ձիրքը: Ես շատ ոգեշնչվեցի այդ մտքից, և հենց այդ օրն էլ մայրիկիս հետ հորինեցինք գրքի սյուժեն, հերոսների նկարագիրը և ես հենց այդ օրվանից անցա աշխատանքի

Մանկուց  ֆիլմերի և գրքերի սիրածս ժանրը ֆանտաստիկն էր: Հիմա գրքերի ժանրը փոխվել է, բայց  ֆիլմերը միևնույն է ֆանտաստիկ ժանրի եմ  նայում:

Հիմա, երբ նորից կարդում եմ երկու գրքերն էլ, հասկանում եմ, որ արդեն 11 տարեկանից, երբ սկսեցի աշխատել գրքի առաջին մասի վրա՝ չնկատլով, չգիտակցելով, Նռանեին բավականին շատ էի ինձ նման ներկայացնում: Իհարկե որոշ բաներով Նռանեն տարբերվում է ինձանից, բայց շատ բաներով էլ՝ նման է ինձ: Նույն հասակի ենք, նույն  աչքերով, ունենք նույն մտքերն  ու տեսակետները

Հայտնի է, որ գրելու ձիրքը  քեզ  փոխանցվել  է մայրիկից:  Ուզում ես  նրա  ճանապարհո՞վ գնալ,  թե՞ այլ  նպատակներ  ունես:

-Տատիկս էլ էր գրումմայրս էլ է գրում:Մայրիկս շատ է սիրում գրել: Դա , կարելի է ասել, նրա մասնագիտությունն է ՝  հոդվածներ գրել, ֆիլմերի սցենարներ գրել, գրքեր գրելԵս ինձ որքան հիշում եմ՝ մայրիկիս միշտ տեսել եմ  համակարգչի  դիմաց  նստած աշխատելիս: Համոզված եմ, որ դա մեծ ազդեցություն է թողել  իմ   վրա: Նա իմ ամենամոտ ընկերուհին է, ում մոտ եմ վազել ու շարունակում եմ վազել  իմ  հազար ու մի հարցադրումներով, խնդիրներով:

Մայրիկիս երկու գրքերը՝  «Ինչպես  դաջվել սրտում. սիրելու արվեստը», «Անհնարինը՝  հնարավոր»,  համացանցում բեսցելեր  են  դարձել՝ նա  ընտրել է իր ճանապարհը. դա գիրքն է, գրականությունըքոուչինգըֆիլմերըԻսկ ինձ համար գրելն այս պահին  հոբբի է, որով ես զբաղվում եմ ազատ ժամանակԵս այլ նպատակներ ունեմ , բայց կարծում եմ գրելը , ասմունքելը  միշտ էլ  իմ  հոբբին  կմնա:

-Ժասմին, Դուք  Ձեր  ընթերցողներին  հիմնականում  հայտնի  եք  «Սուպեր Նռանե» ֆանտաստիկ վիպակի  միջոցով։  Ունե՞ս  այլ  ստեղծագործություններ, որոնք  դեռ տպագրված  չեն:

-«Սուպեր Նռանե»-ի  երկրորդ մասը  սկսելուց  առաջ   մի գիրք էի գրում՝  խորհրդավոր դպրոցի մասին, որի գաղափարն  ինձ մեր հանդիպման ժամանակ հուշել  է  մեր երկրի նախագահի  կինը՝ տիկին  Նունե  ՍարգսյանըՀետո, երբ  տեսա  ինձ  ուղղված  նամակներըհասկացա, որ մեկ օր շուտ պետք է Նռանեի երկրորդ մասը գրել: Ուրիշ տպագրված ստեղծագործություններ չկանԷլեկտրոնային գիրք  ունեմ   «Այնինչ պետք է յուրաքանչյուր աղջիկ»  վերնագրով, որը  չի  տպագրվելու:

- Ձեր  ֆեյսբուքյան  էջին  հետևելիս  պարզ  է դառնում, որ  բացի ստեղծագործելուց,  նաև սիրում  եք  ընթերցել, ասմունքել: Ինչպիսի՞ գրքեր է նախընտրում  կարդալ  Ժասմին Հայրապետյանը:

-Նախընտրում եմ կարդալ մոտիվացնող գրքեր ՝ ինքդ  քեզ  սիրելուինքնաճանաչման, ինքավստահությանենթագիտակցությանբիզնեսի մասին   և  նմանատիպ  այլ գրքեր:

-Ժասմին  ջան  ինչ  կմաղթես  քեզ  հասակակից  մեր  ընթերցողներին:

-Շատ եմ ուզում, որ նրանք միշտ հավատան  իրենց երազանքներին: Չլսեն երբեք այն մարդկանց, ովքեր ասում են, որ անհավանական բաների մասին  են երազում և որ դրանք  երբեք իրականություն չեն դառնա: Հիշեն , որ այս աշխարհում անհնարին ոչինչ  չկա, չի  եղել, ու չի լինելու

Ուզում եմ, որ իմ ընթերցողները սիրեն իրենց, իսկապես, ամբողջ հոգով սիրեն իրենց: Որովհետև մենք ուրիշներին կարող ենք տալ միայն այն, ինչ կրում ենք մեր ներսում: Ինքն իրեն չհավանող, անընդհատ քննադատող, իրեն չընդունող մարդը   չարացած է լինում կյանքի ու շրջապատի վրա՝ ես դա արդեն նկատել ու հասկացել եմ:

Ուզում եմ , որ միշտ ինքնազարգանան, կարդան, զբաղվեն այն բանով, ինչն իրենց է դուր գալիս: Չապրեն ուրիշների կարծիքով կամ պատկերացրածով, այլ գտնեն իրենց ճանապարհը և ապրեն  ոգևորված:

Հարցազրույցը Թամարա Թորոսյանի

Ժասմին Հայրապետյան հարցազրույց

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին