f

Անկախ

Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան


Մենք հիմա գտնվում ենք մի պրոցեսի մեջ, որն անխուսափելի է, բնական է, և հիմա մեզ հետ ավելի վատ պրոցեսներ են կատարվում, բայց մենք բոլոր խնդիրները դրել ենք մի կողմ ու տեսնում ենք, որ կորոնավիրուսից մահերը շատ են: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե չկա այնպիսի կառույց, որը կարողանա մարդկանց խելքի բերել:

«Վարչապետը նույն ժամանակ խոստովանում էր, որ ինքը կորոնավիրուսով է վարակվել, դա էլ նշանակում է, որ վարչապետին շրջապատող թիկնապահները, թիկնազորը, բանակը, Կառավարության ամենաուժեղ կոնսուլտանտները վարչապետի կողքին էին, բայց նա էլ կորոնավիրուս ունի: Ինչի՞ մասին է խոսքը, սրանից այն կողմ էլ ի՞նչ պետք հասկանալ, որ սա անվերահսկելի է»,- ասաց նա:

Մանասյանի խոսով՝ համավարակը գտնվում է ծաղկման փուլում. «12 հոգի այսօր, 19 հոգի երեկ եւ իմ կանխատեսումներով մնացել է 1–2 շաբաթ այսպիսի ծանր շրջանին»։

Նրա խոսքով՝ մեզ այսօր առողղջապահական կառույց է պետք, ոչ թե ուժային. «Պարոն վարչապետ, մեզ ուժային կառուց պետք չէ, այլ առողջապահական կառույց։ Առողջապահակն կուռ համակարգ է պետք եւ հիվանդանոցներում տեղերը վերջանում են, թե չեն վերջանում դա ձեր պրոբլեմն է, 5 անգամ ավելի շատ տեղ բացեք հարգելի կառավարություն, դուք դրա համար եք այդտեղ նստած։

Մանասյանի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ կորոնավիորւսից հիմնականում մահանում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնք ի վիճակի չեն որոշակի տարիքային շեմը հատեուց հետո դեղեր օգտագործել. «Հիմա կորոնավիրուսից ովքե՞ր են մահանում, հարգելի առողջապահության նախարար, ծանրակշիռ մեծամասնությունն ովքե՞ր են՝ սիրտանոթային հիվանդներ, շաքարային դիաբետ, քաղցկեղի մասին էլ խոսք չկա։ Ժողովուրդ ջան 65, 69 կամ 80 տարեկան մարդը 5 ձեւ դեղ պետք է խմի, որպեսզի իր սիրտանոթային եւ շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները լինեն կոմպենսացված, եթե մարդն այդ փողը չունի, իսկ մեր մոտ դեղերը վայրի շուկայի օրենքներով են սահմանվում եւ ինչ գներ ասես այդ դեղերի վրա կա։ Այդ մարդկանց դեղերը 100 տոկոսով անվճար պետք է լինեին, խորհրդատվություններն ու հետազոտությունները 100 տոկոսով անվճար»։

Հայկ Մանասյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին