Միացյալ Նահանգները կարող է հունիսի 16-ից արգելել չինական ընկերությունների ուղևորային թռիչքները։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ առկա տեղեկությունների, Վաշինգթոնն այդ մասին կհայտարարի հունիսի 3-ին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները, չնայած կորոնավիրուսի անկմանը, Չինաստանին մեղադրել էր դեպի երկիր ամերիկյան չվերթների վերսկսմանը խոչընդոտելու մեջ: