f

Անկախ

Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը


Shamshyan.com-ն ահազանգ է ստացել Բագրատաշենի անցակետում շաբաթներ շարունակ մեքենաներում գիշերող, ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան իրենց հետ կապվել են դեսպանատան աշխատակիցներից ու խոստացել, որ օրվա ընթացքում պատասխան կտան, սակայն մինչ այս պահը դեսպանատան աշխատակիցները կապի դուրս չեն եկել քաղաքացիների հետ, ինչի արդյունքում էլ նրանք փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը:

Դավիթ Մկրտչյանը կայքի հետ զրույցում ասել է. «Մենք առավոտյան խոսեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի օգնականի հետ, ասեց, որ մեր հարցը ընթացքի մեջ է, եւ, որ որոշակի լուծում է տրվել, ասեց, որ 2-3 ավտոբուս կներկայացվի մեզ ՌԴ գնալու համար, իսկ մեքենաները կտեղափոխվեն հատուկ բեռնատարներով՝ մեր միջոցներով: Ասեցին, որ օրվա ընթացքում մեզ պատասխան կտան: Ներկա դրությամբ՝ 40-ից ավել մեքենա կա: Ճանապարհը արդեն 1.5 ժամ է փակ է, քանի որ դեսպանի օգնականը խոստացել էր 1-2 ժամվա մեջ պատասխան տալ, բայց հիմա արդեն ժամը 19:00-ն է ու զանգ չի եղել: Քիչ առաջ ոստիկանությունից եկան, մեզ հետ գտնվողներից 3 հոգու տարան իրենց հետ, իրենց ասելով, որ կապվեն դեսպանատան հետ, սակայն հիմա այդ 3 քաղաքացիներն էլ կապի դուրս չեն գալիս, իրենցից լուր չունենք, փաստացի 3 հոգի տարել են: Մենք այնքան ենք փակ պահելու, մինչեւ այդ 3 հոգին չգան, եթե մոտակա մի ժամվա մեջ էդ տղաները չեկան, դիմելու ենք ծայրահեղ քայլերի»:

Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ ավելի քան 120 քաղաքացի շաբաթներ շարունակ գիշերել են մեքենաներում, սպասելով կոնկրետ պատասխանի դեսպանատնից, սակայն, ըստ Դավիթի, ամեն անգամ իրենց հետ կապվում են այն ժամանակ, երբ ծայրահեղ քայլերի են դիմում:

Բագրատաշենի անցակետ Բողոքի ակցիա Դավիթ Մկրտչյան

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին