f

Անկախ

Նոր Հայաստանում, նոր բարոյականություն, նոր մատնիչներ


Տարրական դասարանում մեր դասղեկը մատնիչների պաստառ էր սարքել։ Երբ աշակերտը գալիս, ասում էր՝ ընկեր Ղազարյան բա գիտե՞ք, էս ինչը սենց արեց, էն ինչը նենց արեց, դասղեկը ոչ թե էս ինչին կամ էն ինչին էր պատժում, այլ մատնիչի անունն էր հայտնվում պատի թղթին։ Եթե նույն մարդն էլի էր մատնություն անում, անվան կողքը պլյուս էր հայտնվում, տենց մինչև ամսվա վերջ պարզվեր, թե ով ա ամենամատնիչը։ Մեկ-երկու ամսվա ընթացքում մատնիչ չմնաց, հաշտ ու համերաշխ էինք դասարանում։

Էդ մեթոդը համերաշխություն էր ապահովում, որովհետև երբ իշխանությունը մատնիչներ ա պահում, մատնիչներով ա մյուսներին կառավարում բոլորը բոլորից զգուշանում են, ոչ մեկը ոչ մեկին չի վստահում ու ամեն մեկը փորձում ա մյուսից ավելի մատնիչ լինել, ավելի լավը լիներ։ Որովհետև մատնությունն ի՞նչ ա, ինքն իր անձի բարոյականությունը ապացուցելու արարք, իհարկե, այդ տարածքի սահմանված բարոյականության կանոններով։ Օրինակ, Սովետի բարոյականությունն էր հեղափոխական լինելը, ուրեմն հակահեղափոխականներին, եթե մատնում ես, բարոյականությունդ ես ամրապնդում։ Չնայած, հեղափոխության գաղափարներին հակադրվում ես։

Նիկոլ Փաշինյանը սահմանեց համաճարակային բարոյականությունը, հորդորեց մարդկանց լինել մատնիչ, այն ինչ իրենք պետք է անեին, պահանջեց որ ժողովուրդն անի, իրանք իրար վրա գործ տան ու հիմա այլոց հաշվին՝ այլոց մատնելով, մարդիկ ապացուցում են իրենց բարոյականությունը իշխանության ու իրենք իրենց առաջ։ Չնայած հակադրվում են համերաշխության հեղափոխության գաղափարներին։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան նոր կորոնավիրուս

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին