f

Անկախ

Կամ կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից փոխվել է. Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր իսկ հեղինակած նախագիծը


ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ:

ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս Զեյնալյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

«Կառավարությունը ընդհանուր առմամբ գաղափարին և մոտեցմանը դեմ չէ, սակայն ընդհանուր կոնսենսուսի եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որ կարողանանք որոշակի հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ անել: Կառավարության այդ առաջարկն ինձ համար ընդունելի է: Թեև հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ես հիմա կառաջարկեմ, որ դեմ քվեարկենք, և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագիծը տեղափոխենք առաջարկությունների ներկայացման փուլ, մեկ շաբաթ կամ 10 օր դադար վերցնենք, որ կարողանանք նաև կանխատեսումներն ունենալ, հիմնավորումները հստակեցնել»,-ասաց Զեյնալյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ շատ ճիշտ նախագիծ է: «Հիմա հասկանում եմ, որ կամ կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից փոխվել է համաձայնությունը, և նախագիծը հետ է  տարվում: Որքանով ես հասկանում եմ՝ այն կարող է ընդհանրապես չընդունվել»,-ասաց նա ու հետաքրքրվեց պատճառով:

Պատգամավորն արձագանքեց՝ կառավարությանը համոզել-չհամոզելու խնդիր չկա: «Գաղափարը կառավարության համար ընդունելի է եղել: Որոշ հոդվածներ համատեղ են քննարկվել և մշակվել, ընդամենը որոշակի կանխատեսություն կատարելու մեջ է հարցը, թե ապագայում որքան նման դեպքեր կունենանք, և կորոնավիրուսը որքան կձգվի»,-ասաց Զեյնալյանն ու վստահեցրեց՝ խոսքը նախագիծը շրջանառությունից հանելու մասին չէ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ բովանդակային իմաստով նախագծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: «Եվ, եթե այդ հարցերը փորձենք մի նախադասությամբ ձևակերպել, ապա դա հետևյալն է՝ առկա են նախագծի կապակցությամբ ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ: Եվ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում լրացուցիչ վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարել, որպեսզի որոշակի ֆինանսական կանխատեսելիություն ապահովենք»,-ասաց նա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվվել էր ԱԺ հունիսի 3-ի նիստում:

Նարեկ Զեյնալյան

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին